×


Սաթենիկ Հազարյան.«Երեխայիս ծննդից հետո…»

Ինչպես հղիության ողջ ընթացքում, այնպես էլ երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուց հետո Սաթենիկ Հազարյանը շարունակում է աշխատել եւ մասնակցել ֆիլմերի ու սերիալների նկարահանումների: BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ այսօր էլ ավելի խիտ գրաֆիկով է աշխատում:):

Սաթենիկ Հազարյանը


«Երեխայիս` Լյուսիի ծննդից հետո միաժամանակ նկարահանվել եմ երեք գեղարվեստական ֆիլմում, որոնց մասին, պայմանավորվածության համաձայն, առայժմ խոսել չեմ կարող: Այժմ էլ իմ մասնակցությամբ չորրորդ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում»,-նշել է դերասանուհին:

Սաթենիկ Հազարյանը


Սաթենիկն այս շրջանում նկարահանվում է նաեւ «Շանթ»-ի նոր` «Ուրիշի հոգին» սերիալում: Նա տեղեկացրել է, որ հեռուստադիտողին կներկայանա հոգեբան Ալլայի կերպարում.«Իմ մարմնավորած բոլոր կերպարներն էլ տարբերվում են միմյանցից»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի և Սաթենիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW