×


Սարգիսն ու Ռոզին սիրո իրական պատմություն կներկայացնեն

Սարգիս Գրիգորյանի ու Ռոզի Ավետիսովայի մասնակցությամբ նոր տեսահոլովակ է նկարահանվել, որի պրեմիերան նախատեսված է առաջիկա օրերին: Երգիչ Գեղամ Նահապետյանի կատարմամբ «Հազար երանի» երգի տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է: Ցուցադրությունից առաջ նա իր նոր աշխատանքի բեքսթեյջ կադրերը տրամադրել է BRAVO.am-ին:

Սարգիս Գրիգորյանը եւ Ռոզի Ավետիսովան՝ նոր հոլովակի նկարահանումներին


Հոլովակի սյուժեի հիմքում իրական սիրո պատմություն է: Հասուն տարիքի կայացած տղամարդն, ում մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը, սիրահարվում է մատուցողուհու: Այս կերպարում էլ Ռոզի Ավետիսովան է: Տղամարդուն ինչ-որ բան խանգարում է առաջին քայլերն անել: Հետո պարզվում է, որ նա նախկինում ամուսնացած է եղել եւ երեխա ունի: Վահեն, չցանկանալով այլ փակագծեր բացել, նշել է, որ տեսահոլովակը շարունակություն է ունենալու:

Սարգիս Գրիգորյանը եւ Ռոզի Ավետիսովան՝ նոր հոլովակի նկարահանումներին


«Քանի որ պատմությունը հասուն սիրո մասին է, այդ իսկ պատճառով միանշանակ որոշեցի աշխատել Սարգսի եւ Ռոզիի հետ: Երկուսն էլ շատ համապատասխան էին կերպարներին: 3 օր տեւած նկարահանումները շատ հաջող ընթացք ունեցան եւ շուտով հանրությունը կարող է գնահատել մեր աշխատանքը»,-ասաց ռեժիսորը՝ հավելելով, որ արդեն աշխատում են հաջորդ տեսահոլովակների վրա, ինչն էլ կհանգուցալուծի պամությունը:

«Հազար երանի» երգի տեսահոլովակի նկարահանմանը


Վահե Հարությունյանն ասաց նաեւ, որ տեսահոլովակում էկրանավորել են հայտնի մարդու կյանքի իրական պատմությունը: Թե ում մասին է խոսքը, կբացահայտվի հաջորդ հոլովակներում:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վահե Հարությունյանը


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին