Սարգիս եւ Մանո Գրիգորյանների դստրիկները դեկտեմբերի 3-ին արթնացել են ու հայտնվել ամանորյա հեքիաթում: Դերասանների բնակարանում արդեն իսկ նախատոնական տրամադրություն է տիրում, ինչում համոզվել է BRAVO.am-ը` օրերս հյուրընկալվելով գեղեցիկ ընտանիքին:):
Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ընտանիքը
Տոնածառը զարդարել է ընտանիքի հայրը :)
Սարգիս Գրիգորյան. Այս անգամ որոշել ենք Ամանորը դիմավորել տանը: Դեկտեմբերի 31-ի երեկոն կանցկացնենք ռեստորանում, այնուհետեւ տոնական օրերին կլինենք տանը: Չէ՞ որ ընտանեկան տոն է, հետեւաբար հաճելի է նշել հարազատների հետ:
Մտադրություն կար Հորդանան մեկնել, սակայն որոշեցինք հետաձգել. երեխաները դեռ փոքր են, ուղեւորությունը լիարժեք վայելել այնքան էլ չի ստացվում: Ամռանը Բարսելոնում կազմակերպած հանգստից հասկացանք, որ ավելի շատ հոգնել ենք:): Եվ բացի այդ, արտերկրում այսպիսի տոնածառ հաստատ չենք գտնի: Երբ արդեն դստրերս փոքր-ինչ մեծանան, անպայման կայցելենք այդ հետաքրքիր ու հարուստ պատմությամբ երկիրը:
Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ընտանիքը
Տոնածառի եւ տան զարդարման աշխատանքներով անձամբ եմ զբաղվել: Այն ամենն, ինչը չեմ տեսել մանկության տարիներին, ցանկանում եմ անել աղջիկներիս համար: Ուրախ եմ, որ անակնկալս նրանց դուր եկավ:
Նոր տարվա հետ կապված հիշողություններս շատ չեն. մի տեսակ շուտ մեծացա… Եվ ուզում եմ երեխաներիս ապահովել ամեն ինչով եւ ոչինչ չեմ խնայում նրանց համար:
Գրիգորյանների ընտանիքում նախատոնական տրամադրություն է
Մանոյի երազանքները կատարվել են :)
Մանո Գրիգորյան. Տոնածառ, ձյուն եւ բլինչիկ. սրանք են այն անբաժանելի մասնիկները, որ մանկությունից ասոցացվում են Ամանորի հետ:): Մեր ժամանակ գուցե այսօրվա ճոխությունները չկային, սակայն կարեւորը միշտ բարձր տրամադրությամբ ու երազանքներով լի ենք եղել տարեմուտին:
Կարծում եմ` Ամանորի գիշերը երազանքը թղթի վրա գրելու, այրելու եւ ժամացույցի տասներկու զարկերի ընթացքում շամպայնով խմելու գեղեցիկ արարողության մեջ ճշմարտություն կա: Ինքս էլ հաճախ եմ արել, եւ, պատկերացրեք, երազանքներս կատարվել են:):
Երբ ընտանիքում ջերմ մթնոլորտ է, հաճույքով ես զբաղվում տոնական սեղանի նախապատրաստական աշխատանքներով` սպասքի ընտրությունից մինչեւ ամենատարբեր կերակրատեսակների պատրաստում: Դե, իսկ խոզի բուդն անգամ ամռանն իր հատուկ տեղն ունի մեր սեղանին:):
Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ընտանիքը
Ձմեռ պապիկն արդեն ստացել է Էվայի եւ Յանայի նամակները :)
Դստրերս թիթեռ, շնիկ եւ փիսիկ են խնդրել: Մանոն Ձմեռ պապիկին նամակ չի գրում, նա ամառ, թե ձմեռ իր ցանկությունների մասին ականջիս է շշնջում:):
Սարգիս եւ Մանո Գրիգորյանների դուստրերը
Գրիգորյանների ամանորյա բարեմաղթանքը
Ուզում ենք, որ 2014-ին կորուստներ չունենանք: Թող առողջության տարի լինի, իսկ մնացածը յուրաքանչյուրին իր հնարավորությունների սահմանում կտրվի: Անցնող տարին մեր բնագավառի համար լի էր կորուստներով, Ձիու տարում միայն ձեռքբերումներ ենք ակնկալում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: