“Nude Art” ոճում հանդես եկող լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանն այս անգամ ռուս մոդելների է հավերժացրել բնության գրկում: Նա օրերս մեկ շաբաթով մեկնել էր Սոչի, որտեղ համատեղել է հանգիստն ու լուսանկարահանումները:
Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը
“Աղջիկներից մեկը կիսով չափ հայ էր, թեեւ հայերեն չէր հասկանում: Շատ թեթեւ ու հաճելի աշխատանքային ընթացք էր. մոդելներն իրենցից կախված ամեն ինչ անում էին, որ լավ արդյունք ստանանք: Լավ կադրի համար պատրաստ էին թրջվել ու տանջվել:)”,-մեզ հետ զրույցում պատմել է Սարգիսը:
Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից
Լուսանկարչի խոսքով` բացօթյա նկարահանումն իր բարդություններն ունի. “Ամենամեծ խնդիրը հարմար եւ ոչ մարդաշատ լողափ գտնելն էր: Սոչիում ծովափ չի մնացել, որ չուսումնասիրեմ. պարզեցի, որ այս քաղաքում նախորդ տարիներին նուդիստական լողափ է եղել: Փնտրում էի աչքից հեռու վայրեր եւ վաղ առավոտյան էքստրեմալ պայմաններում արագ լուսանկարում մերկ մոդելներին”:
Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից
Նոր ուսումնաշրջանում Սարգիս Վիրաբյանը կշարունակի դասավանդել սկսնակ լուսանկարիչներին, իսկ ազատ ժամանակն, իհարկե, կտրամադրի ֆոտոշարքեր ստեղծելուն:):
BRAVO.am
Լուսանկարները` Սարգիս Վիրաբյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: