Սեդա Սերոբյանը հայաստանյան մոդելային ոլորտում իր ինքնատիպ ներկայությունն ունի 2006 թվականից: Հայ մանեքենուհին գեղեցիկ կազմվածքի շնորհիվ բարձր հորիզոնականներ է գրավել նաեւ միջազգային մրցույթներում: Նա իր անկեղծ լուսանկարները համարում է ոչ թե ազատության եւ համարձակության արդյունք, այլ` մասնագիտական գործունեության բաղկացուցիչ մաս եւ պրոֆեսիոնալիզմի դրսեւորում: Սեդայի նոր ֆոտոշարքն իրականցրել է BRAVO.am-ը` ընդգծելով նրա մարմնի գրավչությունը:):
Սեդա Սերոբյանը
Մոդելը խոստովանել է` պոդիումով քայլելիս ադրենալին է զգում եւ հաճույք է ստանում ընթացքից, իսկ “վայրէջքներ” երբեւէ չի ունեցել.“Դա շատ զվարճալի է եւ ունի իր դրական կողմերը. բեմահարթակին ընկնողներին բոլորը հիշում են:)”:
Սեդան առողջ ապրելակերպի կողմնակից է, պարտադիր մարզվում է, այ, իսկ համեղ ուտեստներ ճաշակելու հարցում իր առջեւ սահմանափակումներ չի դնում:).“Շատ եմ սիրում տոլմա եւ մյուս մոդելների նման հատուկ սննդակարգ չեմ պահպանում”:
Սեդա Սերոբյանը
Իր մարմնի թերություններն ու առավելությունները լավ գիտի, ինչպես նշել է` սիրում է ընդգծել իրանի բարակությունը, իսկ գրավիչ համարում է ձեռքերը: Նրա զգեստապահարանում գերակշռում է կազմվածքն ընդգծող հագուստը.“Կրում եմ կարճ զգեստներ, կիսաշրջազգեստներ: Առօրյայում հաճախ նախընտրում եմ ջինսե տաբատի եւ վերնաշապիկի համադրությունը: Գնահատում եմ հագուստի նրբագեղությունը”:
Սեդա Սերոբյանը` BRAVO.am-ի էրոտիկ նոր ֆոտոշարքում
Համաշխարհային ճանաչում ունեցող մոդելների մերկ լուսանկարները զարդարում են հանրահայտ ամսագրերի էջերը, Սեդան ցանկություն ունի հայտնվել “Vogue”-ում եւ “GQ”-ում, իսկ թե ինչ տեսքով, կախված է բազում հանգամանքներից.“Մեծ համբավ ունեցող ամսագրերի հետ աշխատելը առաջընթաց կլինի իմ կարիերայում: Բայց երբ չկա հստակ առաջարկ, անիմաստ եմ համարում այս հարցին անդրադառնալ: Համենայն դեպս, հստակ գիտեմ եւ կարողանում եմ տարանջատել սեքսուալության եւ գռեհկության միջեւ ընկած նուրբ սահմանը”:
Սեդա Սերոբյանը
Մոդելը բավական լուրջ է մոտենում իր աշխատանքին եւ հրաժարվելու մասին չի մտածում.“Դա կլինի միայն այն ժամանակ, երբ կորցնեմ հետաքրքրությունս, բայց դեռ խանդավառությամբ ու մեծ հաճույքով զբաղվում եմ մոդելինգով` համագործակցելով բացառապես պրոֆեսիոնալ ռեժիսորների եւ լուսանկարիչների հետ եւ երբեք չդավաճանելով իմ սկզբունքներին: Խորհուրդներ լսում եմ, բայց վերջնական որոշումն ինքս եմ կայացնում` կարեւորելով, իհարկե, մայրիկիս կարծիքը”:
Սեդա Սերոբյանը
Խելացի եւ տաղանդավոր. ահա այսպիսի հատկանիշներով տղամարդը կկարողանա գրավել Սեդա Սերոբյանի ուշադրությունն ու սիրտը:).“Նա պետք է լինի շատ խնամված եւ ոչ սահմանափակ մտածելակերպով: Ամենակարեւորը, չեմ հանդուրժի օտարամոլությունը”:
Հ.Գ. Ֆոտոշարքի երկրորդ հատվածը կներկայացնենք առաջիկայում:):
Տեքստ` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականցվել է “Imperial Palace Hotel”-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: