×


Սելենա Գոմեսը հղի՞ է Ջասթին Բիբերից

Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսն արդեն մեկ տարի է` միասին են: Համերգային խիտ գրաֆիկի հետ մեկտեղ զույգը հասցնում է նաեւ հանգստանալ: Վերջերս երգիչն ու երգչուհին մասնակցել են ընկերներից մեկի հարսանյաց հանդեսին, որից հետո էլ “աստղային”  նշանադրության մասին լուրերը քննարկման նոր ալիք են բարձրացրել:

Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը

Բացի այդ, պապարացիներին հաջողվել է ֆիքսել Սելենայի մատնեմատի ադամանդե մատանին, ինչն էլ կրկին բամբասանքների մեծ առիթ է հանդիսացել: Թեեւ նշանադրության պաշտոնական որեւէ հայտարարություն դեռեւս չի արվել, լրագրողները չեն դադարում նման լուրեր տարածել:

Այս շաբաթ էլ ինտերնետային որոշ լրատվամիջոցներ էլ շտապել են հայտնել, որ 19-ամյա Սելենան հղի է Ջասթին Բիբերից: Երգչուհուն մոտ կանգնած անձինք էլ հաստատել են լուրը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW