×


Սերենա Ուիլյամսը` դստեր հետ

Սերենա Ուիլյամսը Vogue-ին պատմել է առողջական խնդիրների մասին

36-ամյա Սերենա Ուիլյամսը դարձել է ամերիկյան Vogue-ի նոր համարի հերոսուհին: Նա դստեր՝ 4 ամսական Ալեքսիս Օլիմպիայի հետ հայտնվել է ամսագրի շապիկին. լուսանկարների հեղինակը Մարիո Տեստինոն է, նաեւ անկեղծացել է հարցազրույցի ընթացքում՝ պատմելով հաղթահարած առողջական խնդիրների մասին:

Թենիսի աստղը նշել է, որ երեխայի ծնունդը կարող էր սեփական կյանքն արժենալ: Բացի այն, որ ծննդաբերել է անհապաղ կեսարյան հատման միջոցով, այնուհետեւ միանգամից մի քանի վիրահատության է ենթարկվել:

«Սկզբում ամեն ինչ հիանալի էր, իսկ հետո վերածվեց սարսափի»,-հիշել է նա:

Սերենա Ուիլյամսը` դստեր հետ


Պարզվում է, ծննդաբերությունից հետո մարզուհու մոտ թոքային իմմոբիզմ է սկսվել, ինչի հետեւանքով վիրահատական միջամտություն է պահանջվել: Սերենան հիվանդանոցում է անցկացրել ուղիղ 6 շաբաթ: Բարեբախտաբար, դրանից հետո նա սկսել է կազդուրվել եւ ոչինչ չի խանգարել, որպեսզի պատրաստվի իր եւ Ալեքսիս Օհանյանի հարսանիքին:

Սերենա Ուիլյամսը եւ Ալեքսիս Օհանյանը


Հիշեցնենք, Սերենան եւ Ալեքսիսն ամուսնացել են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուց երկու ամիս անց՝ նախորդ նոյեմբերին: Շքեղ պսակադրությանը ներկա էին բազմաթիվ աստղային հյուրեր: Մանրամասներն` այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը` Vogue

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport