Փոքր-ինչ ուշացումով, բայց բարձր տրամադրությամբ Սերժոն երեւանյան ակումբներից մեկում տոնել է ծննդյան տարեդարձը: Երաժիշտ-դիջեյի հյուրերի թվում են եղել Միշոն` ընկերուհու հետ, Իվետա Մուկուչյանը, Սոս Ջանիբեկյանը, Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը, Սուրեն Թադեւոսյանը, Ֆելիքս Խաչատրյանն` ընկերուհու հետ, Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանած ռեփեր Nazo Bravo-ն եւ ուրիշներ:
Սուրեն Փահլեւանյանը, Յանա Դանիելյանը, Սերժոն, Իվետա Մուկուչյանը, Սուրեն Թադեւոսյանը եւ Nazo Bravo-ն
“Ծնվել եմ հունիսի 6-ին, չէի նախատեսում խնջույք կազմակերպել, բայց քանի որ 30-ամյակս էր, չկարողացա չնշել: Մտա իմ կյանքի առաջին երեքի մեջ:): Սա նոր կյանքի սկիզբ է, հուսով եմ` նոր հաղթանակներ եւ ձեռքբերումներ կունենամ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հոբելյարը:
Սերժոյին հաճելի անակնկալ են մատուցել արտերկրում բնակվող ընկերները.“Իմ շատ սիրելի մարդիկ եկան եւ այդ օրն ինձ հետ անցկացրին: Նրանց հետ հանդիպումն ամենաուրախալի պահերից մեկն էր: Երջանիկ էի շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ լսել նաեւ իմ կյանքում մեծ դեր ունեցող մարդկանցից”:
Իվետա Մուկուչյանը եւ Գալուստ Ստեփանյանը` Սերժոյի ծննդյան տարեդարձին
Նա նախընտրելի նյութական նվերներ չունի.“Չնայած` վերջին մեկ տարին դարձել եմ սիգարի երկրպագու եւ հաճելի էր ստանալ:): Կարեւորը` հարազատներս եւ ընկերներս առողջ լինեն եւ միշտ իմ կողքին. դա է իմ ամենացանկալի նվերը”:
Խոսելով ստեղծագործական գործունեությունից` Սերժոն ասել է, որ այսօր զբաղված է իր երաժշտությունն արտասահմանյան շուկայում ներկայացնելով.“Պլանավորում եմ երկու տեսահոլովակ նկարահանել, նոր համագործակցություն ունեմ Արամ MP3-ի հետ”:
Սերժոն դարձել է 30 տարեկան
Երաժիշտ, դիջեյ, պրոդյուսերը մեզ հետ զրույցում նշել է նաեւ, որ չի անտեսում անձնական կյանքը.“Քանի որ արդեն բոլորել եմ իմ 30 տարին, լուրջ մտածում եմ ամուսնության մասին:)”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: