×


Սեր եւ երջանկություն. Աշոտի եւ Սոֆյայի ջերմ լուսանկարները

Տարեսկզբին սոցցանցերը ողողվում են դրական լիցքեր փոխանցող գրառումներով եւ լուսանկարներով: Մեր աչքից չի վրիպել նաեւ Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ֆոտոշարքը: Նրանք գեղեցիկ կադրեր են հրապարակել ինստագրամյան իրենց էջերում, որոնց կից նաեւ բարեմաղթանք են գրել:

Դերասանը սեր եւ երջանկություն է ցանկանում բոլորին, իսկ դերասանուհու գրառումը փոքր-ինչ ավելի ծավալուն է: Նա նախ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր նախորդ տարվա ընթացքում աջակցել են իրեն եւ իր կողքին են եղել ինչպես ուրախ օրերին, այնպես էլ հուսահատության պահերին:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Սոֆյա Պողոսյանը


«Սիրելիներս, թո՛ղ այս տարին լինի երջանկության, անհոգության, խաղաղության տարի՝ լի լույսով եւ սիրով։ Սիրեք եւ փայփայեք միմյանց»,-գրել է Սոֆյան:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport