Օգոստոսի 12-ից փոխվել են Մերի Մակարյանի ձգտումներն ու ապագայի հետ կապված պլանները: Դերասանուհին տոնել է ծննդյան տարեդարձը, ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում է նշել, դառնալով 20 տարեկանն անց:):
Մերի Մակարյանը
Հոբելյարին առաջինը շնորհավորել են գործընկերները, որոնց հետ աշխատում է Երեւանի ժամանցի վայրերից մեկում.“Կեսգիշերին երգերով եւ տորթով ապահովեցին տոնական բարձր տրամադրությունս, իսկ առավոտյան կրտսեր եղբորս նախաձեռնությամբ ընտանիքիս հետ ուղեւորվեցինք Սեւան”:
Ծննդյան օրը Մերին զերծ չի մնացել ինչպես ընկերների ու մտերիմների նվերներից, այնպես էլ բնության անակնկալներից.“Տորթի մոմերը փչելու պահին հորդառատ անձրեւ սկսվեց, եւ չհասցրի ավարտել արարողությունը. վազեցինք դեպի ափամերձ մի տնակ, որտեղ էլ շարունակեցինք խնջույքը”:
Մերի Մակարյանը
Անձրեւը, սակայն, չի խանգարել նրան երազանք մտապահել.“Ինչպես յուրաքանչյուր երիտասաարդ աղջիկ, ես էլ ցանկանում եմ ընտանիք կազմել, մայրանալ, երջանկանալ… Զգում եմ, որ արդեն ժամանակն է մտածել անձնական կյանքի մասին: Փոքր-ինչ դժվար է ընտրություն կատարելը, քանի որ նախ պետք է սիրեմ: Չեմ կարող ընտրել ամուսին, ինչպես գիրք են ընտրում կարդալու համար”:
BRAVO.am-ը շնորհավորում է Մերի Մակարյանին` մաղթելով երազանքների իրականացում:):
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մերի Մակարյանի անձնական արխիվից, Դիանա Բոստանչյանի եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: