×


Սիդնի Գրիգորյան.«Ուզում էի՝ ամուսինս էլ տեսնի այդ գեղեցկությունը»

Նախկինում որպես երգչուհի ներկայացող Սիդնի Գրիգորյանի հարսանիքի մասին պատմել ենք:  Նա BRAVO.am-ին է տրամադրել մեղրամսի նկարները եւ նշել, որ ամուսնությունից միայն հինգ ամիս անց են կարողացել իրականացնել ուղեւորությունը.«Մեկնեցինք իմ ամենասիրելի երկրներից մեկը՝ Եգիպտոս: Շատ ուրախ եւ պոզիտիվ հանգիստ էր, ամենակարեւորը՝ հնարավորություն ունեցանք ցրվել առօրյայից»:

Սիդնի Գրիգորյանը


Դիմահարդարը նշել է, որ իր առաջին այցը չէր Եգիպտոս.«Քանի որ շատ եմ սիրում Կարմիր ծովը եւ դրա գեղեցիկ ստորջրյա աշխարհը, այս անգամ եւս ընտրեցի այն, որպեսզի ամուսինս էլ տեսնի այդ գեղեցկությունը: Այս երկրում ամեն ինչ հավանում եմ, բացի սննդից: Առհասարակ նախընտրում եմ պասիվ հանգիստ, քանի որ գրաֆիկս բավական խիտ եւ ծանրաբեռնված է, շատ եմ հոգնում աշխատանքային օրվա ընթացքում»:

Սիդնին եւ Ցոլակը շարունակում են Հայաստանում բնակվել.«Այս շրջանում ամուսինս տեղափոխվել է Հայաստան, թեեւ ժամանակ առ ժամանակ մեկնում է Մոսկվա՝ այնտեղի գործերը կարգավորելու»:

Սիդնի Գրիգորյանն՝ ամուսնու հետ


Խոսելով ընտանիքի համալրման մասին՝ Սիդնին նշել է.«Դեռ բալիկի չեմ սպասում, բայց արդեն մտածում ենք այդ մասին, առաջ Աստված»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սիդնիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW