BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ` մասնակցելու մայիսի 8-ին եւ 9-ին կայանալիք “World Armenian Entertainment Awards”-ին: Այսօր մեզ հետ զրույցում Սիլվա Հակոբյանը նշել է, որ ԱՄՆ իր այցի առիթը եւս մրցանակաբաշխությունն է:
Սիլվա Հակոբյանը
“WAEA”-ին նա կկատարի «Աշխարհի հայեր» երգը.«Քանի որ վստահ եմ` այդ օրը դահլիճի մեծ մասն օտարության մեջ ապրող հայեր են լինելու, նրանց համար հանդես կգամ համախմբող երգով: Ճիշտ է` այս երգս տեսահոլովակ չունի, բայց հասցրել է սիրվել»:
Սիլվան առաջադրված է «Ժողովրդի ձայն» անվանակարգում. «Կարժանանա՞մ այդ կոչմանը, թե՞ ոչ, դեռ պարզ չէ»,- նշել է նա` հույս հայտնելով, որ հաղթող կճանաչվի. «Իմ կապը իմ ժողովրդի ու իմ հանդիսատեսի հետ միշտ շատ ամուր է եղել: Կուզեմ հենց այս կոչմանն արժանանալ, քանի որ այն ինձ համար մեծ խորհուրդ ունի»:
Սիլվա Հակոբյանը
Երգչուհուց տեղեկացանք, որ զբաղվածության պատճառով ԱՄՆ-ում կմնա ընդամենը 5 օր, քանի որ Երեւանում շատ անելիքներ ունի. պետք է հասցնի իրականացնել տարեսկզբին իր հանդիսատեսին տված խոստումը. «Երկրպագուներիս ստեղծագործական առումով բուռն տարի եմ խոստացել: Մի շարք նորություններ ունեմ, որոնց մասին հանդիսատեսը շուտով կտեղեկանա: Մենահամերգներով հանդես կգամ Եվրոպայում, նախատեսում եմ ելույթներ ունենալ նաեւ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում»:
BRAVO.am
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից եւ Տատա Իսկանդարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: