×


Սիլվա Հակոբյանն ուրախությունից \"արբել\" է :)

Մի շարք հիթերի հեղինակ Մանե Հակոբյանն օրերս որդի է ունեցել: BRAVO.am-ի հետ զրույցում արդեն կրկնակի մայրիկն ասել է, որ երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով, եւ իր ինքնազգացողությունն աստիճանաբար լավանում է:

Սիլվա Հակոբյանը փոքրիկ Վալերիի հետ


“Անուլիկս բավական սուսուիկ-փուսիկ էր, իսկ այս փոքրիկս ծնվելու առաջին իսկ վայրկյանից հասկացրեց, որ չարաճճի տղա է:)”,-նշել է երգահանը` հավելելով, որ որդուն հայրական պապիկի պատվին անվանակոչել են Վալերի:

Նորածնին առաջինը տեսել են հայրիկը, մորաքույրը` Սիլվա Հակոբյանը, եւ պապիկը` Հակոբ Հակոբյանը.“Վալերիի ծնունդը մեզ համար մեծ ուրախություն է: Այս առիթով նույնիսկ մի երկու կում ալկոհոլ եմ խմել:): Հայրիկիս առաջին տղա թոռնիկն է”,-ասել է երգչուհին:

Մանե Հակոբյանի նորածին որդին` Վալերին


Սիլվան զարմիկին նմանեցնում է նրա հայրիկն.“Երբ Անուլիկին առաջին անգամ տեսանք, չկարողացանք որեւէ մեկին նմանեցնել, բայց հստակ կարող եմ ասել, որ Վալերին իր պապային է նման”: Սակայն Մանեն իր տղային ոչ ոքի չի նմանեցնում.“Երկու բալիկս էլ ոչ ոքի նման չեն. իրենք իրենց են նման”:

Մանե Հակոբյանն ամուսնու եւ դստեր հետ


Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, թե վստահ է` Վալերին երգիչ է դառնալու, իսկ Մանե Հակոբյանն էլ ասել է` չի բացառվում, որ որդուն նվիրված երգ կգրի, գուցե նաեւ մանկական ալբոմ թողարկի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW