Սիլվա Հակոբյանի աշխատասիրությունը սահման չունի. երգչուհին ելույթ է ունեցել նաեւ տարեմուտի գիշերը, բացի այդ լուսանկարվել է BRAVO.am-ի` ամանորյա շնչով ֆոտոշարքում եւ հետաքրքիր զրույց ունեցել մեզ հետ` պատմելով Վայքում անցկացրած տոների, ձեռքբերումների եւ երազանքների իրականացման մասին:):
Սիլվա Հակոբյանը
Չար կատակ :)
Մանկության տարիներին Ամանորի գիշերը միշտ սպասել եմ Ձմեռ պապիկի գալուն, առավոտյան էլ սովորության համաձայն ստուգել բարձիս տակ… Մի անգամ էլ այնտեղ գտա քաղցրավենքիներով եւ մրգերով լի տոպրակ, իսկ երբ որոշեցի համտեսել կոնֆետները, պարզվեց, որ թղթերի մեջ սոխեր են:): Ավելի ուշ բացահայտեցի, որ դա իմ եղբոր եւ քրոջ չար կատակն էր:): Միշտ ստացել եմ ցանկալի նվերներ, քանի որ Ձմեռ պապիկը մեր տանն էր ապրում, կարծում եմ` հասկացաք, որ իմ հայրն էր:
Առաջ եւ հիմա
Նոր տարին միշտ նշել եմ ընտանիքիս անդամների հետ: Վայքի մեր բնակարանի կենտրոնում դրվում էր մեծ տոնածառ, որի տակ էլ հիմնականում տեղի էին ունենում իմ մենահամերգները:): Այդ օրերից շատ բան է փոխվել, հիմա հիմնականում աշխատանքային մթնոլորտում եմ անցկացնում: Եղել են դեպքեր, երբ ընտանիքով Հայաստանում չենք դիմավորել` փորձելով համատեղել ելույթներս հաճելի հանգստի հետ:
Սիլվա Հակոբյանը
Խորհուրդ :)
Ամանորի գիշերը երազանք պահելն իմ ամենասիրելի երեւույթն է: Մեծ կարեւորություն եմ տալիս դրան եւ կարծում եմ, երբ սրտանց ես ցանկանում, պարտադիր տարվա մեջ կատարվում է: Դա ասում եմ սեփական փորձից եւ խորհուրդ եմ տալիս բոլորին հետեւել իմ օրինակին:
Տնային գործեր
Զարդարում եմ մեր տունը եւ տոնածառը, իսկ եթե ժամանակ եմ ունենում, խոհանոցում էլ եմ օգտակար լինում մայրիկիս: Հիմնականում աղցաններն եմ պատրաստում եւ զբաղվում եմ ուտեստների ձեւավորմամբ, իսկ եթե տանը չեմ լինում, այդ գործով զբաղվում է եղբորս կինը:
Սիլվա Հակոբյանը
Սիլվային մաղթում ենք նպատակների իրականացում :)
Ունեմ ցանկություններ, որոնք չեմ բարձրաձայնի: Պարզապես ասեմ` ինչ ձեռք եմ բերել նախորդ տարի, կարողանամ պահպանել եւ ավելի շատ կատարելագործել այս տարում:
Սիլվա Հակոբյանը
Ամփոփելով 2013 -ը
2013 թվականի ուրախալի լուրը քրոջս երկրորդ բալիկի` Վալերիի, ծնունդն էր: Կարծում եմ` դրանից լավ իրադարձություն մեր ընտանիքի համար չէր կարող լինել, որովհետեւ երեխաներն աշխարհի ամենալավ ստեղծագործություններն են: Ցանկանում եմ, որ նորաստեղծ բոլոր ընտանիքներում լսվի մանկան ճիչ:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “SonSation” խանութ-սրահում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: