“Շուտով ինձ հարսի զգեստով կտեսնեք”,-BRAVO.am-ին ասել է Սիլվա Հակոբյանն ու, բացելով փակագծերը, նշել, որ այն կրելու է իր նոր տեսահոլովակի նկարահանումներին:).“Երգը կոչվում է “Նորահարսիկ”: Երաժշտության եւ խոսքերի հեղինակը քույրս է` Մանեն, իսկ գործիքավորումը կատարել է եղբայրս` Էդգարը”:
Սիլվա Հակոբյանը
Երգչուհին այս ամառ չի հասցրել լիարժեք հանգիստ վայելել, այս օրերին գործնական հարցերով Մոսկվայում է, իսկ Հայաստան կվերադառնա վաղը.“Այնտեղի հայերի համար մենահամերգով հանդես գալու մտադրություն կա, սակայն դեռեւս ոչինչ հստակ չէ”:
Ի դեպ, Սիլվան նախորդ ամիս ելույթ է ունեցել հայրենի Վայք քաղաքում.“Մենահամերգս հուլիսի 29-ին էր` “Արեւիկ” մարզադաշտում: Այն բարեգործական էր: Դրական ու բուռն բազմաթիվ արձագանքներ եղան”:
Սիլվա Հակոբյանը բարեգործական մենահամերգ է ունեցել Վայքում
Սիլվա Հակոբյանի փոխանցմամբ` սեպտեմբերին կվերսկսի համերգային շրջագայությունները.“Հավանաբար, կհասցնեմ մինչեւ տարեվերջ նաեւ եւս մեկ տեսահոլովակ ներկայացնել”:
Մեր հարցին, թե “Նորահարսիկ” տեսահոլովակից դուրս երբ կտեսնենք իրեն հարսանեկան զգեստով, երգչուհին պատասխանել է.“Չգիտեմ, դա կլինի Աստծո կամոք”:
Սիլվա Հակոբյանը
Սիլվա Հակոբյանը եւ ֆրանսիահայ դիջեյ DeeJero-ն օրերս նոր երգ են ներկայացրել, որն էլ ներկայացնում ենք ստորեւ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: