×


Սիլվա Հակոբյանը բալիկի է սպասում

Սիլվա Հակոբյանն այս տարի մայր կդառնա: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է նոր կարգավիճակի մասին եւ խոստացել առաջիկայում ծավալուն անդրադարձն ու ֆոտոշարքը վստահել հենց մեզ:

Ապագա մայրիկը հղիության սկզբնական փուլում է: Ասում է` ամեն ինչ լավ է ընթանում.«Մտածում էի՝ ավելի դժվար կլինի այս շրջանը, բայց փառք Աստծո, ամեն բան շատ լավ է»:

Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու հետ


Երգչուհին նշել է նաեւ, որ հղիության ընթացքում կարիերան շատ չի տուժի.«Այժմ ոգեւորվածությունս ավելի մեծ է: Ճիշտ է՝ շատ թռիչքներ եւ մեծ ծանրաբեռնվածություն չեմ ունենա, բայց կշարունակվեն ձայնագրություններս, նոր երգեր եւ գուցե նաեւ տեսահոլովակ կներկայացնեմ»,-եզրափակել է նա:

Սիլվային ցանկանում ենք թեթեւ հղիություն եւ, իհարկե, առողջ բալիկ:


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport