×


Սիլվի Բարկովան՝ կես տարով Երեւան գալու պատճառի մասին

Հնդիկ գործարարի հետ ամուսնությունից հետո Սիլվի Բարկովան տեղափոխվել է Հնդկաստան: Մումբայում բնակվող դերասանուհին այս օրերին Հայաստանում է: BRAVO.am-ը Սիլվիի հետ զրուցել է հայրենիք գալու առիթի, ամուսնու հետ բիզնես հիմնելու ցանկության մասին, եւ ոչ միայն:

«Ինքնաթիռի վայրէջք կատարելու պահին չեմ կարող նկարագրել, թե հետս ինչ էր կատարվում: Մարմինս հուզմունքից դողում էր, ուրախ ու ոգեւորված էի: Շատ էի կարոտել իմ տունը, ընտանիքս, հարազատներիս ու ընկերներիս, ովքեր անհամբերությամբ էին սպասում իմ գալուն»,- ասել է Սիլվին:

Սիլվի Բարկովան՝ ամուսնու հետ


Նա մինչեւ տարեվերջ Հայաստանում է մնալու.«Երկար ճանապարհ եմ եկել, հաստատ մինչեւ Նոր տարի այստեղ կմնամ: Դեռ մենակ եմ, բայց ամուսինս էլ շուտով կմիանա ինձ: Այստեղ նոր գործ հիմնելու ցանկություն ունեք, եթե ամեն ինչ ստացվի, հաճախ կգանք»:

Երեւանում Սիլվին հասցրել է հանդիպել ընկերներին, ժամանցի վայրեր այցելել. «Ամեն օր մի ընկերախմբի հետ հանդիպում եմ, հաճելի ու հագեցած ժամանակ անցկացնում: Այստեղ ամեն ինչ ինձ շատ հարազատ է, ինձ իմ տանն եմ զգում»:

Սիլվի Բարկովան՝ ամուսնու հետ


Նշում է՝ սիրով նկարահանման հրապարակ կվերադառնա.«Ռեժիսոր ընկերներիս տեղեկացրել եմ, որ այստեղ եմ, բայց դեռ գործնական ոչ մի առաջարկ չունեմ: Ես սիրում եմ իմ գործը: Հնդկաստանում առաջ գնալու հնարավորություններն ավելի շատ են, բայց մինչեւ լիարժեք չտիրապետեմ լեզվին, ոչ մի նախագծում չեմ ընդգրկվի»:

Ամուսիններն ընտանիքը համալրելու հարցում չեն շտապում.«Կարծում եմ՝ մի քիչ շուտ է այդ մասին մտածելը: Դեռ երիտասարդ ենք, կհասցնենք»,- եզրափակել է Սիլվին:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիլվի Բարկովան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport