×


Սիմա Բաղդասարյանի 31-ամյակի անակնկալը սիրելիից եւ երազանքը :)

Այսօր առավոտյան “Արմենիա” հեռուստաընկերությունում տոնական տրամադրություն է տիրել. հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը գործընկերների հետ ջերմ մթնոլորտում կտրել է իր ծննդյան տարեդարձի տորթը եւ, իհարկե, բարեմաղթանքներ լսել:):

Սիմա Բաղդասարյանը


31-ամյակի առթիվ հոբելյարին առաջինը շնորհավորել է սիրելին, ով այժմ գտնվում է Մոսկվայում.“Կեսգիշերին մայրիկիս եւ ընկերներիս հետ սրճարանում էինք, երբ նա զանգահարեց… Այնտեղ էլ փոխանցեցին իր կողմից պատվիրված ծաղկեփունջը”:

BRAVO.am-ին Սիման ասել է, որ անմիջապես կռահել է, թե ով է անակնկալի հեղինակը.“Բացիկ կար հետեւյալ երկտողով` “Տարին մեկ, ոչ ավել”. ընկերս այնքան էլ ռոմանտիկ չէ, ծաղկեփնջեր հաճախ չեմ ստանում”:

Սիմա Բաղդասարյանը


Նրա ծննդյան տարեդարձի նվերների թվում գերակշռում են ծաղկեփնջերը եւ զարդերը, իսկ մեկ օր առաջ էլ ոսկե մատանի է ստացել մայրիկից.“Նախապես որոշել էի, որ չեմ նշելու, սակայն ընկերներս իսկական տոն են կազմակերպել: Օրվա երկրորդ կեսն էլ կանցկացնենք քաղաքից դուրս: Շատ եմ սիրում ծննդյանս օրը: Երբեւէ չեմ տխրել մեկ տարով մեծանալու համար եւ երբեւէ չեմ թաքցրել տարիքս: Մարդու տարիքը հոգու երիտասարդությամբ են որոշում”:

31-ամյակից Սիմա Բաղդասարյանը մեծ ակնկալիքներ ունի. նա երեխաներ շատ է սիրում եւ երազում է մայրանալու մասին.“Հուսամ` այս տարի հաճելի փոփոխություններ կլինեն իմ կյանքում”:

BRAVO.am-ը շնորհավորում է հաղորդավարուհուն` մաղթելով երջանկություն եւ ցանկությունների իրականացում:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսակրաները` Սիմա Բաղդասարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW