×


Սիմա Բաղդասարյան.«Ես եւ ամուսինս Եվրոպայում դրան տրամադրում ենք մեկ ամբողջ օր»

Առողջ ապրելակերպի այսօր շատերն են հետեւում: Ոմանք հատուկ սննդակարգ են մշակում,  ոմանք` սպորտով զբաղվում, իսկ ոմանք էլ` բոլորը միասին: Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանն օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ ներկայացրել առողջ եւ գեղեցիկ լինելու իր բանաձեւը:

Սիմա Բաղդասարյանը


Շատ ավելի լավ է լինել ե՛ւ առողջ, ե՛ւ գեղեցիկ: Առողջ ապրելակերպը մեծ կապ ունի արտաքինի հետ: Ամեն մարդ յուրովի է ընկալում, բայց իրականում այն իր մեջ շատ բան է ներառում: Ինձ համար ճիշտ սննդակարգն է, սպորտը եւ քայլելը: Չեմ հետեւում խիստ դիետաների, բայց փորձում եմ չչարաշահել խմորային ուտելիքները: Ավելի շատ ուշադրություն եմ դարձնում սպորտին. ողջ կյանքս զբաղվել եմ:

Մեկ տարի է` ակտիվ հաճախում եմ մարզասրահ` մարզվելով մարզչի հետ: Շատ գոհ եմ եւ նույնիսկ սննդային խիստ սահմանափակումների կարիք չեմ զգում: Շատ եմ քայլում՝ շատ-շատ: Մեր համաքաղաքացիները հաճախ ինձ կտեսնեն Կոմիտասի պողոտայում, Մոնումենտում, Կասկադում քայլելիս: Շաբաթը կամ կիրակին ինձ համար քայլելու օր են: Ոտքով եմ գնում այնտեղ, ուր պետք է: Հաճախ քայլում եմ Թումոյի այգում:

Սիմա Բաղդասարյանը


Շատ կազմակերպված մարդ եմ: Ժամանակը կարողանում եմ ճիշտ բաշխել: Գիտեմ` վաղը որ ժամին որտեղ պետք է լինեմ եւ ինչ անեմ: Ընկերներս գիտեն, որ եթե այսինչ ժամին պարապմունքի եմ, չեմ խախտի այն եւ նրանց հետ սրճարան չեմ գնա: Պետք է կանոնակարգված լինի ամեն ինչ: Աշխատանքս թույլ է տալիս սպորտին ժամանակ հատկացնել: Ցանկության դեպքում ժամանակ հաստատ կգտնվի:

Հեծանիվ վարելու համար, կարծում եմ, Երեւանը դեռեւս այնքան էլ հարմարեցված չէ: Այնուհանդերձ, շատ մարդկանց եմ տեսնում, ովքեր հեծանվասպորտով են զբաղվում. ոմանք՝ պրոֆեսիոնալ, ոմանք էլ` սիրողական: Այդ առումով մեր այգիները փրկում են: Ցանկության դեպքում մարդիկ կարող են հեծանիվ քշել հենց այգում: Իսկ քայլելու համար մեր քաղաքն, իսկապես, շատ հարմար է: Օրինակ` Զեյթուն թաղամասից կենտորն կարող եմ հասնել մոտ 35 րոպեում: Տրամադրող եղանակին, հաճելի երաժշտություն լսելով, հաճույք է քայլելը:

Սիմա Բաղդասարյանը


Հեծանվասպորտով չեմ զբաղվել. սիրողական մակարդակով եմ վարում: Երբ ես եւ ամուսինս մեկնում ենք Եվրոպա, մեկ օրն ամբողջությամբ տրամադրում ենք հեծանիվ վարելուն: Իսկ Երեւանում վերջին անգամ գովազդի նկարահանման ժամանակ եմ վարել: Շատ կցանկանամ, որ մեզ մոտ էլ այդ մշակույթը զարգանա, եւ ստեղծվեն հատուկ ճանապարհներ հեծանիվների համար, քանի որ օր օրի հեծանվորդների թիվն ավելանում է: Հույս ունեմ, որ այստեղ էլ հեծանվասպորտը լայն տարածում կգտնի, ինչպես եվրոպական երկրներում:

Հ.Գ. Մեր նկարահանումների ժամանակ Սիման հեծանիվ վարելուց հետո հետաքրքիր խաղեր խաղաց այգում գտնվող երեխաների հետ:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW