×


Սիրուշոն` իր կյանքի նոր էջի, աշխատանքի, ոգեշնչման եւ սրտի ձայնի մասին :)

Սիրուշոն, ինչպես նշել էր, 40 օր տեւած աշխատանքից, հանդիպումներից եւ հանգստից հետո այս ամիս վերադարձել է Հայաստան, երեկ մասնակցել է իր երկրպագուների կազմակերպած միջոցառմանը, ինչից հետո էլ պատասխանել է BRAVO.am-ի հարցերին:):

Սիրուշոն


-Վերջերս ես վերադարձել ճամփորդությունից, ի՞նչն է ոգեշնչել քեզ, ո՞րն է այսօր Սիրուշոյի աշխարհը:

-Աշխատանքս է ինձ մշտապես ոգեշնչում: Ավելի շատ տեսնում եք լուսանկարներ հանգստիցս, որովհետեւ չեմ ուզում ցույց տալ այն, ինչ կատարվում է աշխատանքային առումով. սիրում եմ, երբ այդ ամենն անակնկալ է լինում:):

Սիրուշոն


-“ՊռեԳոմեշ”-ի թողարկմամբ, կարծես, քեզ բարդ դրության մեջ ես դրել:): Ի՞նչ է սպասվում հաջորդիվ:

-Գիտեք, հաջորդ երգը ներկայացնելուց հետո կուզեմ ունենալ այն հանգստությունը, որ ունեի “ՊռեԳոմեշ”-ից հետո: Որովհետեւ ասել եմ այն, ինչ ցանկացել եմ: Այս երգն ինձ համար իսկապես եղել է մի գաղափար ու խոսք, որը փոխանցել եմ: Սա նոր էջ էր իմ կյանքում եւ, իհարկե, կունենա իր շարունակությունը:

Լսում եմ սրտիս ու հոգուս. երաժշտությունը գալիս է հենց այնտեղից: Տեսնենք, թե ինչպիսին կլինի հաջորդ երգը… Ստեղծագործելու հետաքրքրությունը հենց դրանում է. չգիտես, թե ինչ կարող ես ակնկալել ինքդ քեզնից: Ես էլ չգիտեմ, թե ինչպիսի երաժշտություն կարող է ծնվել վաղը:

Սիրուշոն


-Համենայնդեպս, նախորդի հաջողությունը կրկնելու կամ գերազանցելու հարցում մտավախություն չկա՞: Ի՞նչ ես անելու, որ ինքդ քեզ հասնես:):

- Ինչ-որ չափով նման մտավախություն կա:): Բայց պետք է ինքդ քո մեջ փակես այդ զգացողությունը, որովհետեւ հաջորդ աշխատանքը ստեղծելիս այն կարող է խանգարել: Անգամ մտքում չպետք է համեմատես երգերդ: Ուղղակի փորձելու եմ աշխատել ու ստեղծել այն, ինչ գալիս է:

Սիրուշոն


-Ի՞նչ է տեղի ունենում, երբ ավարտվում են համերգները, երկրպագուների հետ հանդիպումները, միջոցառումները եւ ինքդ քեզ հետ առանձնանում ես սենյակումդ:):


-Կտրվում եմ աշխարհից, որովհետեւ փորձում եմ ընկալել ու ընդունել տեղի ունեցածը: Հավանաբար, հենց այդ պահերին ես հասկանում ու վերանայում կյանքդ եւ աշխատանքդ: Հասկանում ես, որ կան մարդիկ, ում պետք ես, նրանք էլ քեզ են պետք: Յուրաքանչյուր ելույթիցս հետո զգում եմ այդ ամենը. անբացատրելի պահեր են: Աշխատակազմս գիտի, որ ելույթներիցս հետո մի քանի րոպե կամ նույնիսկ մեկ ժամ “անջատվում” եմ, եւ եթե մի բան ասեն, չեմ լսի, որովհետեւ ամբողջովին էմոցիաների մեջ եմ լինում:

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի եւ Արգինե Մինասյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW