×


Սիրուշոն շատ շոյված է :)

Սիրուշոն հուլիսի 29-ին` Հունաստանում գտնվելու ժամանակ, հույն երգիչ Սակիս Ռուվասի հրավերով ելույթ է ունեցել վերջինիս մենահամերգին: BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ երգչուհին իր ամառային հանգիստն է անցկացնում Եվրոպայում, որի ընթացքում հույն վարսահարդարի օգնությամբ ոճափոխել է իր վարսերն ու պատրաստվել ելույթին:): Հունական Միկոնոս կղզում տեղի ունեցած համերգին Սիրուշոն կատարել է եվրատեսիլյան “Քելե-քելե”-ն:

“Շատ շոյված եմ, որ հրավիրված էի մասնակցելու համերգին”. Սիրուշո


Հաղորդավար Գոհար Գասպարյանը, որը Սիրուշոյի ելույթի կազմակերպչական հարցերով զբաղվելու համար եւս մեկնել էր Հունաստան, BRAVO.am-ին տեղեկացրել է, որ բացօթյա մենահամերգին ներկա է եղել 2500-ից ավելի հանդիսատես. “Շատ գեղեցիկ կազմակերպված շոու էր: Հույն հանդիսատեսը մինչ օրս հիշում է Սիրուշոյի եվրատեսիլյան երգը: Ինքս տեսա, թե ինչպես էին նրան ձայնակցում երգի ընթացքում: Նաեւ Սակիսը ձայնակցեց . իմպրովիզ տարբերակով միասին սկսեցին երգել արդեն բենդի հետ: Համերգից հետո տեղի լրատվամիջոցներն անդրադարձել են համերգին, այդ թվում` “Hello” ամսագիրը”:

Հունական Միկոնոս կղզում Սիրուշոն կատարել է եվրատեսիլյան “Քելե-քելե”-ն


Սիրուշոն տպավորություններով կիսվել է “Facebook”-ի իր էջում. “Սակիս Ռուվասն արդեն քսան տարի պահպանում է առաջատարի իր դիրքերը: Շատ շոյված եմ, որ հրավիրված էի մասնակցելու: Այս մեծ համերգին որպես հյուր ներկայանալը եւ ինձ արդեն հարազատ դարձած հույն հանդիսատեսի հետ հանդիպումը կարեւոր իրադարձություն էր, որն ինձ տվեց նոր լիցքեր”:

Սակիս Ռուվասի՝ Սիրուշոյի մասնակցությամբ մենահամերգին անդրադարձել է “Hello” ամսագիրը


Նշենք, որ Սակիս Ռուվասը “Եվրատեսիլ” մրցույթին մասնակցել է 2004 թվականին “Shake It”  եւ 2009-ին “This Is Our Night” երգերով: 2006-ին Հունաստանում կայացած “Եվրատեսիլ”-ին հանդես է եկել որպես հաղորդավար: Այդ տարի, երբ առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Անդրեն, Սիրուշոն եղել է պատվիրակության կազմում: Հույն երգիչն ու հայ երգչուհին մինչ այս համերգը միմյանց հանդիպել են “Եվրատեսիլ”-ի շրջանակում տեղի ունեցած միջոցառումներին եւ 2009-ին` “Տաշիր” մրցանակաբաշխության ժամանակ:

Ստորեւ առաջարկում ենք դիտել Սիրուշոյի համերգային տեսանյութն ու լուսանկարները:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիրուշոյի “Ֆեյսբուքյան” էջից
, թոփ լուսանկարը՝ "Երեւան" ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW