Պարուհի, օդային ակրոբատ, կենդանիներ վարժեցնող Թինա Քեյը մայրանալուց հետո կրկին բեմում է, այն էլ` դստրիկի հետ:): Երեւանյան ժամանցի վայրերից մեկում երեկ նա հանդես է եկել շոու-ծրագրով` ներկայացնելով նաեւ պարային նոր բեմադրություններ:
Թինա Քեյը` դստեր հետ
Միջոցառմանը մասնակցել են դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը, դերասանուհիներ Մանո Գրիգորյանը եւ Նաիրա Մովսիսյանը, երգչուհիներ Սյուզի Մելիքյանը, Ջուսը, Լիլիթ Կարապետյանը, Աննա Խաչատրյանը,Նանան եւ ուրիշներ:
Աստղիկ Ալավերդյանը, Թինա Քեյը, Մանո Գրիգորյանը եւ Նարբե Պողոսյանը
Նշենք, որ Թինան հյուրերին խնդրել էր ներկայանալ սեւ կամ սպիտակ հագուստով` այն համադրելով ոսկեգույնի հետ.“Անկեղծ ասած` ինձ նյարդայնացնում է գունային բազմազանությունը, բացի այդ նորաբաց կայքս հենց վերոնշյալ գույների մեջ է”:
Ջուսը եւ Թինա Քեյը
Երեկոն վարել է երգիչ Մհերը, որը ջանք չի խնայել հանդիսատեսին ուրախ տրամադրություն փոխանցելու համար, պարուհին էլ մի շարք անակնկալներ է մատուցել, որոնցից մեկն էլ դստեր` Կամիլլա-Էսմեռալդայի հետ բեմում հայտնվելն էր.“Հնարավոր է` մեկ օր աղջկաս հետ պարային համար բեմադրեմ:)”:
Լիլիթ Կարապետյանը
Թինա Քեյը ներկայացրել է չորս պարային համար, որոնցից երկուսն` առաջին անգամ: Իսկ արդեն հայտնի` քսանհինգ կիլոգրամ կշռող տարազով պարն այս անգամ թարմացվել էր.“Այս կոստյումն արդեն կարողանում եմ երեք հարկ բարձրացնել:): Ամեն ինչ հրաշալի էր, միայն ափսոս, որ ամուսինս ներկա չէր. գործուղման է մեկնել”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: