×


Սյուզի Մելիքյանը դիմահարդարում է Լիկա Սալմանյանին :)

Սյուզի Մելիքյանը որպես դիմահարդար աշխատանքի է անցել Երեւանի հարսանյաց սրահներից մեկում: BRAVO.am-ն օրերս հյուրընկալվել է երգչուհուն, ով մեզ դիմավորեց Լիկա Սալմանյանի հետ: Սերիալային դերասանուհուն դիմահարդարելուց հետո Սյուզին պատմել է, թե ինչու է որոշել մասնագիտանալ այս գործում, ինչ նպատակ ունի եւ արդյոք այլեւս չի երգելու:

Լիկա Սալմանյանը եւ Սյուզի Մելիքյանը


Դիմահարդարումն ու նկարչությունն իմ տարերքն են: Դրանք որքան փոխկապակցված, այնքան էլ տարբեր են. կտավին անթերի նկարողը հնարավոր է չկարողանա շպարել դեմքը:

Սիրել եմ շպարել ու շպարվել, բայց նախկինում այս գործով լրջորեն չեմ զբաղվել: Երբ ինձ ու քույրիկիս դիմահարդարում էի, հաճախ հարցնում էին, թե որ մասնագետի ծառայությունից ենք օգտվել: Զգացի` մարդիկ հավանում են աշխատանքս, ինչն էլ խթան հանդիսացավ, որ դասընթացների հաճախեմ: Դեմքի կառուցվածքի ու դիմահարդարման բոլոր մանրուքները սովորել եմ, արդեն երկու սերտիֆիկատ ունեմ:

Սյուզի Մելիքյանը դիմահարդարում է Լիկա Սալմանյանին


Գեղեցկության սրահում աշխատելու փոխարեն ընտրեցի հարսանյաց սրահի տարբերակը: Այստեղ մթնոլորտն ավելի տոնական է եւ ինձ հարազատ. հաճախ եմ դիմահարդարում հարսների:)

Լիկա Սալմանյանն իմ մտերիմ ընկերուհիներից է եւ գեղեցիկ դիմագծեր ունի, այդ պատճառով էլ BRAVO.am-ի ֆոտոշարքի համար նրան ընտրեցի:  Օգտագործել եմ երեկոյան դիմահարդարման համար նախատեսված թարթիչներ: Ընդգծված աչքերի կողմնակից եմ, բայց, անկախ իմ նախասիրությունից, առաջին հերթին հաշվի եմ առնում աչքի եւ դեմքի կառուցվածքը:

Սյուզի Մելիքյանը դիմահարդարում է Լիկա Սալմանյանին


Իմ սեփական դիմահարդարման սրահը բացելու նպատակ դեռեւս չունեմ: Որոշ գաղափարներ ունեմ, որոնք միգուցե հետագայում իրականացնեմ: Այսօր միայն գիտեմ, որ անբացատրելի շատ եմ սիրում դիմահարդարել:

Առանց դիմահարդարվելու հազվադեպ եմ տնից դուրս գալիս: Շատերն ասում են` մաշկի խնդիր չունեմ, ինչու եմ միշտ դիմահարդարվում, բայց չեմ սիրում, երբ աղջիկն առանց շպարի է լինում. առանց դիմափոշու մաշկը չխնամված է երեւում: Առօրյայում թեթեւ շպարով եմ, միայն նկարահանումների ժամանակ եմ տոնային քսուքներ օգտագործում:

Սյուզի Մելիքյանը


Շարունակելու եմ երգել:
Երգն առաջին պլանում է: Շուտով Մանե Հակոբյանի հեղինակած նոր երգը կներկայացնեմ:  Դիմահարդարումն էլ կլինի երկրորդ մասնագիտությունս, որում ուզում եմ ավելի հմտանալ եւ կատարելագործվել: Ինչպես գիտեք, ունենալով դիվանագետի կրթություն, ուժերս փորձեցի քաղաքականության մեջ, բայց այն երգարվեստից եւ իմ բնույթից հեռու էր, իսկ դիմահարդարումն ավելի աղջկական գործ է, այս բնագավառում ավելի “եփված” եմ:):

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW