×


Սյուզի Մելիքյանի սպասվող մեղրամիսն ու փոխված առօրյան :)

Սյուզի Մելիքյանի` հոկտեմբերի 17-ին կայացած պսակադրությանն արդեն անդրադարձել ենք: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ամուսնու` Գարիկի հետ նոյեմբերին կմեկնեն ճամփորդության.“Հարսանիքին ուղեգիր նվեր չենք ստացել, բայց մեր մեղրամիսը շուտով կվայելենք: Դեռ չենք որոշել վայրը. ինձ համար երկիրն էական չէ, կարեւորը սիրելիիս հետ լինեմ, թեկուզ Հայաստանի որեւէ քաղաքում”:

Սյուզի Մելիքյանն ամուսնու հետ


Նա մեզ տեղեկացրել է, որ այժմ ակումբում չի աշխատում, բայց շարունակելու է երգել եւ պատրաստվում է “Քեզ նման փեսա չկա”-ի տեսահոլովակը նկարահանել.“Դեռ չգիտեմ հարսանիքիս կադրերով կլինի, թե` ոչ, հիմա մեր մտքերն ենք քննարկում ռեժիսորի հետ: Պրեմիերան շատ չի ուշանա”:

Ամուսնությունից հետո զույգն առանձին է ապրում, Սյուզիի առօրյայում էլ փոփոխություններ են եղել. օրինակ, առավոտյան շուտ է արթնանում եւ ամուսնուն սուրճ մատուցում.“Առաջ չէի խմում, բայց հիմա երկուսիս համար եմ պատրաստում: Եթե նախկինում միայն գործերիս մասին էի մտածում, ապա հիմա ստեղծագործում եմ նաեւ խոհանոցում, որ ամուսինս տնից կուշտ դուրս գա եւ իրեն լավ զգա:): Փորձում եմ տարբեր ճաշատեսակներ եփել”:

Սյուզի Մելիքյանը պատրաստվում է իր հարսանիքին


Երգչուհու խոսքով` չէր սպասում, որ իր հարսանիքը կքննարկվի եւ անակնկալի է եկել, երբ եկեղեցու բակն այդքան մարդաշատ է տեսել.“Ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ լսեցի: Չգիտեմ ինչու` դիմահարդարումս էին քննադատում, բայց չափի մեջ էի շպարվել. քաղաքի լավագույն դիմահարդարներից մեկի աշխատանքն էր, վստահել եմ պրոֆեսիոնալի: Կարծում եմ` չարախոսներին կյանքն օրերից մի օր կստիպի, որ բարիանան, իսկ երկրպագուներս բազմաթիվ մաղթանքներ ու լավ խոսքեր էին գրել”:

Սյուզի Մելիքյանն ամուսնու հետ


Սյուզի Մելիքյանը պատմել է, որ հարսանեկան արարողության ժամանակ տրամադրությունը բարձր է եղել, բայց հուզվել է եկեղեցում, երբ հայրը գրկել է, եւ ռեստորանում, երբ պարել է նրա հետ.“Ինձ համար դժվար էր ծնողներիցս բաժանվել, եւ երբ պապաս փաթաթվեց, զգացի` այսուհետեւ իմ գլխի տերն ամուսինս է լինելու, այդ պահին չկարողացա արցունքներս զսպել: Ռեստորանում էլ Գեւորգ Բարսամյանի “Հայրիկ” երգի ժամանակ նա ինձ տարավ պարահրապարակ, միասին պարեցինք, շատ հուզիչ պահ էր”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սյուզի Մելիքյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW