Տարիներ շարունակ շիկահեր ներկայացող Սյուզի Մելիքյանը փոխել է մազերի գույնը՝ դառնալով կարմրահեր: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչու է ոճային փոփոխություն կատարել եւ ինչպիսին է եղել ընտանիքի անդամների արձագանքը:
Սյուզի Մելիքյանը դարձել է կարմրահեր
«Մոտ մեկ ամիս է՝ մտածում էի այս հարցի շուրջ: Մի տեսակ հոգնել էի միօրինակությունից, թարմ շունչ էի ուզում, քանի որ ինձ ինչ հիշում եմ, շիկահեր էի: Հոգեհարազատ էր կարմիրը, ավելի շատ նարնջագույնին մոտ երանգը, եւ վարսահարդարիս հետ այս գույնն ընտրեցինք»,-պատմել է նա:
Սյուզին խոստովանել է, որ դժվարությամբ է հարմարվել մազերի նոր երանգին.«Հավանում էի, սիրուն է, բայց նաեւ անսովոր: Թեեւ շատ ուշ հարմարվող մարդ եմ, արդեն ընտելացել եմ»:
Սյուզի Մելիքյանը դարձել է կարմրահեր
Մայրիկին եւ քրոջը նա լուրը հայտնել է հեռախոսազանգի միջոցով, նույնիսկ կատակել է.«Ասացի՝ մազերս սեւ եմ ներկել, նրանք էլ ափսոսացին:): Իսկ արդյունքը տեսնելով՝ շատ զարմացան: Ուրախ եմ, որ բոլորն էլ հավանում են: Միայն դրական կարծիքներ եմ լսել»:
Դիմահարդար-երգչուհուց հետաքրքրվել ենք՝ արդյոք արտաքին փոփոխությունը խորհրդանշում է կյանքի նոր փուլ սկսելը.«Չէ: Չեմ կարծում՝ մազերի գույնը կարելի է կապել կյանքում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների հետ: Պարզապես հոգեվիճակ էր»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սյուզիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: