×


Արփի Գաբրիելյանը, Արմեն Պետրոսյանը, Անի Երանյանը եւ Գոռ Հակոբյանը

Սոնայի եւ Մկոյի զուգերգի պրեմիերան, տաքարյուն հայերի դեմ բողոքը եւ այլ մանրամասներ «Tashi Show»-ից

Ամենամյա «Tashi Show»-ն այս տարի հոբելյանական էր: Հինգերորդ անգամ Մոսկվայի Կրեմլի դահլիճում այն համախմբեց հայ հայտնի երգիչներին, դերասաններին եւ հումորիստներին, որոնց կտեսնեք ֆոտոշարքում: Հատուկ հյուրերն են եղել Սոսո Պավլիաշվիլին եւ Քրիստինա Սին:

Սոսո Պավլիաշվիլին


Համերգային ծրագիրը վարել են «Ֆուլ Հաուս»-ի դերասանները, hումորային համարներով ներկայացել են նաեւ Աշոտ Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ Ռաֆայել Երանոսյանը: Ելույթ են ունեցել Թաթա Սիմոնյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սիլվա Հակոբյանը, Արմենչիկը, Գուրգեն Դաբաղյանը, Սյուզի Մելիքյանը, Սոնան, Մկրտիչ Արզումանյանը, Սարգիս Ավետիսյանը եւ այլք:

Աշոտ Ղազարյանը


«Tashi Show»-ն իրականացնում է «Euromusic Entertainment» ընկերությունը, որի գլխավոր պրոդյուսերն ու նախագծի հեղինակն է Տարոն Պողոսյանը: BRAVO.am-ի հետ զրույցում ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը նշել է, որ միջոցառման ընթացքում հնչել են ոչ միայն հիթային կատարումներ, այլեւ եղել են պրեմիերաներ.«Մկոյի եւ Սոնայի շատ սիրված զուգերգը վերականգնվել է նոր երգի տեսքով: Այն հատուկ ձայնագրվել էր այս տարվա «Տաշի շոու»-ի համար եւ առաջին անգամ հնչեց այդ օրը»:

Մկրտիչ Արզումանյանը եւ Սոնան


PR տնօրենը նաեւ նշել է, որ այս տարի եւս բողոքներ են ստացել Կրեմլի ադմինիստրացիայից:).«Ասում են, որ օթյակները նախատեսված չեն տաքարյուն հայերի համար, պետք է ավելի զուսպ քեֆ անել: Բայց դա, իհարկե, հնարավոր չէ, հատկապես նման համերգային ծրագրի դեպքում»:

Թաթան


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Euromusic Entertainment»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport