×


Սոնան, Մհերը, Արսենը, Աննան, Արամոն, Էմման եւ այլք` Լյուդվիգ Դուրյանի հոբելյանական համերգին

Բանաստեղծ, հրապարակախոս Լյուդվիգ Դուրյանը այս տարի հունիսի 21-ին կդառնար 80 տարեկան: Նրա հիշատակը վառ պահելու եւ արվեստասերներին եւս  մեկ անգամ բանաստեղծի պոեզիան մատուցելու համար “Արամ Խաչատրյան” համերգասրահում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել նրան նվիրված գրական-երաժշտական երեկո:

Մհերը


Համերգը վարել են Կարեն Քոչարյանը, որն առաջարկել է բանաստեղծին նվիրված գիտաժողով կազմակերպել, եւ բանաստեղծի թոռնուհին` Լիանա Արսենյանը, որը հանդիսատեսին ողջունել է իր պապիկի սիրելի “ողջույնների տեղատարափով”: 

Համերգի ընթացքում Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը Երվանդ Երզնկյանի եւ Մարտին Վարդազարյանի ղեկավարությամբ հնչեցրել է Դուրյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը, որոնցից հայտնի են “Արեւիկ է անունդ”, “Տաղ հայտնության”, “Որտեղ գտնեմ քեզ”, “Կռունկներ”, “Դու սեւուկ մազով”, “Հայոց հովիկ” եւ այլ գործեր:

Կարեն Քոչարյանը եւ Լյուդվիգ Դուրյանի թոռնուհին` Լիանա Արսենյանը


Բանաստեղծի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգին երգել են Արթուր Իսպիրյանը, Սոնա Շահգելդյանը, Աննա Խաչատրյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը, Ռայիսա Մկրտչյանը, Մհերը, Արամոն եւ Էմման, Շուշան Պետրոսյանը, Պողոս Եղիազարը, Սեդա Բաղդասարյանը, Մամիկոն Բադալյանը եւ այլք:

Լյուդվիգ Դուրյանի բանաստեղծական ժողովածուներից որոշ ստեղծագործություններ էլ ասմունքել են Արսեն Ղազարյանը, Գայանե Սամվելյանը, Լիանա Արսենյանը, Աիդա Հովհաննիսյանը եւ Լիանա  Զուրաբյանը: Բանաստեղծի մասին իրենց խոհերն են պատմել Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:

Էմմա Պետրոսյանը եւ Արամոն


Գրական-երաժշտական երեկոյի կազմակերպիչ  ռեժիսոր Խաչիկ Եղոյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այս համերգն իրականացվել է բանաստեղծի կնոջ, դստեր եւ թոռնուհու նախաձեռնությամբ.“Ուղղակի անհնար էր նրա հոբելյանը համերգով չնշել: Մուտքը միայն հրավիրատոմսերով էր, որովհետեւ արժեքներ կան, որ չեն վաճառվում”:

Խաչիկ Եղոյանը, Ռայիսա Մկրտչյանը եւ Մարտին Վարդազարյանը


Նշենք, որ Լյուդվիգ Դուրյանը ծնվել է 1933 թվականի հունիսի 21-ին` Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում: 1935-ին տեղափոխվել է Հայաստան: Ավարտել է Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է վարել Հայաստանի գրահրատարակչության ասպարեզում,  արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Հովհաննես Թումանյանի անվան գրական մրցանակի:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW