×


Սոնա Շահգելդյանը վրդովված է

Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ օրերս Լոս Անջելեսում մասնակցել են «PanArmenian Entertainment Awards 2016»-ին՝ արժանանալով մրցանակների ամենատարբեր անվանակարգերում: Հայաստանից ԱՄՆ մեկնած հայտնիների թվում չի եղել Սոնա Շահգելդյանը, ով BRAVO.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնել հրավեր չունենալու առիթով:


Սոնա Շահգելդյանը

«Այն արտիստներից չեմ, որ խնդրեմ ինձ կանչել մրցանակաբաշխությունների: Այնպես չէ, որ Ամերիկայի համար ինձ կոտորում եմ, ինձ համար միեւնույն է: Իմ հանդիսատեսը գիտի՝ ով եմ ես, ինձ սիրում են, ուրախ եւ հպարտ եմ դրա համար: Սփյուռքահայերին էլ շատ եմ սիրում եւ գիտեմ, որ նրանք էլ ինձ են սիրում ու սպասում»,-ասել է նա:

Երգչուհին կարծում է` իր աշխատանքն ըստ արժանվույն չի գնահատվում. «Երբ «Նոր ալիք» մրցույթում հաղթեցի, շատ տեղեր չհրավիրեցին: Այլ վերաբերմունքի էի սպասում, բայց մեզ մոտ ովքեր վերջին հորիզոնականներն են զբաղեցնում մրցույթներում, ավելի են մեծարվում: Անկեղծ կլինեմ, երեւի ուժեղ եմ, դրա համար չեն կանչում: Միշտ նույն դեմքերն են մրցանակաբաշխություններին ու բացակայում են կենդանի կատարողները: Համենայն դեպս, շնորհավարում եմ բոլորին»:

Սոնան նշել է, որ ներկա պահին ավելի կարեւոր գործեր ունի. «Զբաղված եմ իմ նոր ձայնասկավառակի աշխատանքներով, նոր երգեր ձայնագրելով: Արտերկրից համերգների հրավերներ ունեմ, նաեւ մտածում եմ մենահամերգի մասին: Ինձ համար կյանքում ավելի կարեւոր բաներ կան, օրինակ՝ Սիրիայում ահավոր կռիվ է, եւ ունեւոր մարդիկ պետք է օգնեն ինչով կարող են, ոչ թե անիմաստ PR անեն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարը` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW