×


Սոնա Շահգելդյանն այս տարի կամուսնանա :)

Սոնա Շահգելդյանի համար ամառը սկսվել է նկարահանումներով, մարզային համերգներով եւ նոր երգերի ձայնագրություններով: Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ խաղում է “Շարմ”-ի գեղարվեստական նոր ֆիլմում. “Ծանոթանալով իմ կերպարին եւ պրոֆեսիոնալ թիմին՝ սիրով ընդունեցի առաջարկը: Կարծում եմ` տարբերվող ու հետաքրքիր ֆիլմ է լինելու: Բավական բարդ աշխատանք էր, չլինելով դերասանուհի` կարողացա միանգամից դերի մեջ մտնել: Ինձ վստահել են գլխավոր կերպարներից մեկը”:

Սոնա Շահգելդյանը


Նրա փոխանցմամբ` երկրորդ անգամ է ուժերը փորձում այս ոլորտում. առաջին անգամ խաղացել է Հանրայինի “Մոխրոտիկը” ամանորյա ֆիլմում.“Արդեն 3-րդ ֆիլմի առաջարկն եմ ստացել, բայց դեռ նկարահանումների ժամկետը հստակ չէ: Հնարավոր է` սաունդթրեքն էլ ես կատարեմ”:

Այս շրջանում Սոնան մասնակցում է ՀՀ մարզերում տեղի ունեցող համերգների. եղել է Ալավերդիում, Ստեփանավանում, հունիսի 25-ին Վրեժ Կիրակոսյանի, Գոհար Հովհաննիսյանի եւ Մասիս Հունանյանի հետ ելույթ կունենա Վեդիում: Երգչուհին գրեթե ամեն օր երգում է կորպորատիվ միջոցառումներին.“Եկամտաբեր են “Հարսի շոր”, “Նորապսակներ”, “Ընտանիք” երգերս: Վերջինի հիման վրա նախատեսում եմ տեսահոլովակ ներկայացնել”:

Սոնա Շահգելդյանը


Մեր հարցին, թե երբ կհագնի իր հարսի շորը եւ ընտանիք կկազմի, Սոնան պատասխանել է, որ նախատեսում է այս տարի ամուսնանալ, սակայն մեծ հարսանիք չեն պլանավորել.“Միգուցե եկեղեցում պսակադրվենք, դեռ պարզ չէ: Ուղղակի անընդհատ լինելով տարբեր հարսանիքների, երգելով բազմաթիվ նորապսակների համար` իմ հարսանիքն ուրիշ ձեւ եմ պատկերացնում: Չեմ ուզում ձեւական ճոխություններ, կարեւորը երջանկությունն է, իրար հարգելն ու հասկանալը: Նա էլ չի ցանկանում, որ մեր լուսանկարները հրապարակեմ, ես էլ չեմ համոզում”:

Երգչուհու խոսքով` արդեն կայացրել են միասին ապրելու որոշումը եւ վստահ են իրենց ընտրության հարցում.“Այն տարիքում չեմ, որ միանգամից սիրահարվեմ: Ճանաչելուց եւ շփվելուց հետո եմ սիրել: Ամիսների ընթացքում ենք որոշում կայացրել, որ պետք է միասին լինենք: Այդքան սպասել էի, որ նրան հանդիպեի, հիմա վստահ եմ, որ նա է իմ ճակատագիրը”:

BRAVO.am
Լուսանկարները` Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW