Սոնա Շահգելդյանն իր “Հարսի շորը” ցուցադրեց սեպտեմբերի 7-ին: Երգչուհու նոր տեսահոլովակը բավական քննարկվեց եւ մինչ օրս էլ խոսակցությունների առիթ է տալիս. մասնավորապես այն համեմատում են Սիրոշոյի “ՊռեԳոմեշ” տեսահոլովակի հետ: Թեմայի շուրջ BRAVO.am-ը զրուցել է թե՛ Սոնայի, եւ թե՛ տեսահոլովակի ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի հետ:
Սոնա Շահգելդյանը
“Որքան պետք է մարդ հիմար լինի, որ ոգեշնչվի վերջերս նկարահանված տեսահոլովակից: Սիրուշոյի տեսահոլովակն ինձ դուր է գալիս, բայց դա չի նշանակում, որ այդ տարազների, հայկական մյուս իրերի հեղինակը նա է”,-ասել է Լուսինե Մարտիրոսյանը:
Ռեժիսորը քննադատողներին խորհուրդ է տվել լավ ուսումնասիրել հայկական տարազի պատմությունը.“Այդ դեպքում կհասկանան, որ այն դեռ միջնադարից է գալիս, գուցե դրանից հետո այլեւս չհամեմատեն: Իմ դեպքում ավելի ճիշտ կլիներ, որ ասեին` ոգեշնչված է Փարաջանովից, որովհետեւ բնավ սկսնակ ռեժիսոր չեմ: Ես իրականում զայրանում եմ նման խոսակցություններից, երբ անտեղի համեմատականներ են անցկացնում”:
Սոնա Շահգելդյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը
Սոնայի խոսքով` իր եւ Սիրուշոյի տեսահոլովակը թերեւս միայն մեկ նմանություն ունի.“Երկուսիս էլ զգեստների հարցում օգնել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Հարսանեկան բոլոր պարագաները նա է պատրաստել եւ տրամադրել: Բայց դա չի նշանակում, թե Սիրուշոյի հետ իր համագործակցությունից եմ ոգեշնչվել եւ որոշել կրկնել”:
Երգչուհին նաեւ հետեւյալն է ասել.“Ամեն ինչ Սիրուշոյից չի սկսվել, նման տեսահոլովակներ նկարահանել են նաեւ Աիդա Սարգսյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները…”
Սոնային այս խոսակցություններն այլեւս չեն մտահոգում, քանի որ կարծում է՝ կան մարդիկ, ովքեր առանց խայթելու չեն կարող.“Տեսահոլովակն ու երգը շատ են սիրվել. դրական բազմաթիվ արձագանքներ եմ լսել: Ես փորձում եմ արժեքավոր աշխատանքներ ներկայացնել”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից
Թոփ լուսանկարը` Զավեն Խաչիկյանի եւ Սիրուշոյի "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: