Հայկական տասնյակ տեսահոլովակների ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը, որի ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված խնջույքին անդրադարձանք երեկ, մեզ հետ զրույցում պատմել է նաեւ աշխատանքային նորությունների մասին:
Լուսինե Մարտիրոսյանն ու Հայկոն` ռեժիսորի ծննդյան տարեդարձին
Այս շրջանում նա աշխատում է Սոնա Շահգելդյանի, Էրիկի տեսահոլովակներ մոնտաժի վրա, շուտով տեսահոլովակներ կնկարահանի նաեւ Հայկոյի, իր աղջկա` Էնջլի, եւ Արսեն Սաֆարյանի համար:
Լուսինե Մարտիրոսյանը գեղարվեստական ֆիլմ նկարահանելու մտադրություն ունի, սակայն մինչ այդ հեռուստադիտողին կներկայացնի 60 սերիայից բաղկացած սերիալ, որի սցենարը գրել է իր մտերիմ ընկերուհին` դերասան Սոս Ջանիբեկյանի մայրը`Աննա Աղասարյանը:
Էնջլ Մարտիրոսյանը
BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորը բացել է որոշ փակագծեր եւ հայտնել, որ սերիալի դերասանական կազմում ընդգրկված են լինելու իրենց զավակները` Սոսն ու Էնջլը.“Կլինեմ ոչ միայն ռեժիսորը, այլեւ պրոդյուսերը. հետեւելու եմ մոնտաժին ու ամեն մանրուքին: Հաշվի առնելով ռեյտինգային սանդղակները` կլինեն կոմերցիոն էլեմենտներ, բայց ուզում եմ այնպիսի որակյալ սերիալ նկարել, որ ինքս կցանկանամ նայել”:
Սոս Ջանիբեկյանը մայրիկի` դրամատուրգ Աննա Աղասարյանի հետ
Սերիալը, հավանաբար, եթեր կհեռարձակվի սեպտեմբերից եւ նախնական տարբերակով կկոչվի “Այրիներ”: Լուսինե Մարտիրոսյանի խոսքով` ո՛չ իր, ո՛չ սցենարիստի հետ անվանումն անմիջական կապ չունի.“Փառք Աստծո, մեր ամուսինները չնայած` նախկին, բայց կենդանի են:)”:
BRAVO.am
Լուսանկարները` Լուսինե Մարտիրոսյանի անձնական արխիվից, Արտյոմ Tyoms Հարությունյանի եւ Սոս Ջանիբեկյանի "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: