×


Սոս Ջանիբեկյանն ու Մադոննա Հարությունյանը բաժանվել են

Դերասան Սոս Ջանիբեկյանը եւ հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն այլեւս միասին չեն: Լուրի իսկությունը պարզելու համար BRAVO.am-ը կապ է հաստատել Մադոննայի հետ, ով էլ հաստատել է այն:

Այսօր հաղորդավարուհին, ինստագրամյան իր էջի Սթորի բաժնում պատասխանելով իրեն ուղղված այն հարցին, թե ինչու ամուսնու հետ լուսանկարներ չի հրապարակում, գրել է.«Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ` որպես Անաիսի ծնողներ»:

Մադոննան նաեւ հավելել է, որ չի ցանկանում ծավալվել այս թեմայի շուրջ:

Զույգի բալիկը` Անաիսը, վերջերս մեկ տարեկան է դարձել:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW