Օգոստոսի 6-ին Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել առաջին «Հայսուպերսթար» Սուսաննա Պետրոսյանի եւ ընտրյալի` Գեորգ Գասպարյանի պսակադրությունը: Արարողությունը բացառիկ իրավունքով լուսանկարել էր BRAVO.am-ը:
Սուսաննա Պետրոսյանի եւ Գեորգ Գասպարյանի հարսանեկան խնջույքին
Պսակադրությունից եւ հարսանեկան ֆոտոշարքից հետո նորապսակներն իրենց միությունը մտերիմների հետ նշել են ռեստորաններից մեկում: Հյուրերի թվում են եղել նաեւ բազմաթիվ հայտննիներ՝ Անուշիկ Ալավերդյանը, Նիկ Էգիբյանը, Արեւիկ Գրիգորյանը, Մարբեյն ու այլք: Ի դեպ, Անուշիկ Ալավերդյանը հարսանեկան տորթը կտրելու ընթացքում նորապսակներին է նվիրել իր “Շնորհակալ եմ” երգը:
Սուսաննա Պետրոսյանի եւ Գեորգ Գասպարյանի հարսանեկան խնջույքին
Հարսանեկան տարոսիկները երգչուհի հարսիկն իր ձեռքով է պատրաստել: Սուսաննան եւ Գեորգը ռեստորանում հավաքված հյուրերին ներկայացել են նախապես պատրաստած պարով, որը կատարել են հեքիաթային «Someday my prince will come» երգի ներքո:
Եւս մեկ անգամ շնորհավորում ենք զույգին` մաղթելով հարատեւ սեր եւ երջանկություն:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ համացանցից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: