Մոտ երկու ամիս առաջ ծնվել է Սուսաննա Պետրոսյանի առաջնեկը: Ծնողները փոքրիկի համար քառասունք են պահել, իսկ 40-րդ օրը, ըստ ավանդույթի, նրան լողացրել վարդի թերթիկներով ջրի մեջ: Բալիկի ծննդից հետո առաջին անգամ երգչուհին համաձայնել է BRAVO.am-ի հետ զրույցում խոսել զգացողությունների, կյանքի փոփոխության եւ փոքրիկի մասին:
Սուսաննա Պետրոսյանն՝ ամուսնու եւ դստեր հետ
«Միասին ենք ընտրել»
Աղջկաս անունն ամուսնուս հետ ենք ընտրել: Մի քանի տարբերակից հենց Ալիսան, ըստ մեզ, ամենաշատն է սազում է մեր փոքրիկին:
«Հեշտ հաղթահարեցինք»
Հետծննդաբերական շրջանը բավականին հեշտ հաղթահարեցինք թե ես, թե աղջիկս: Մինչ մայրանալը կողքից շատ էին ասում, որ պատրաստվեմ եւ այլն, բայց մեզ համար հեշտ հաղթահարելի էր սկզբնական փուլը: Հիմա ավելի է հեշտացել, քանի որ այժմ ավելի շատ եմ նրան հասկանում, իսկ սկզբում փորձում էի գուշակել՝ որն է անհանգստության պատճառը:
Առաջին հանդիպումը
Իմ եւ աղջկաս առաջին հանդիպումը չեմ կարող նկարագրել, բացատրել, թե ինչ հուզական եւ սպասված պահ էր, երեւի կյանքիս ամենաերջանիկ ակնթարթն էր: Ամուսինս էլ շատ ուրախ էր. շատ հաճելի էր տեսնել այդ պահը, թե ինչպես է հայրն ուրախանում իր բալիկին տեսնելուց, ուսումնասիրելուց: Նա այնքան երջանիկ էր, որ դրանից ես կրկնակի անգամ երջանիկ էի:
Սուսաննա Պետրոսյանն՝ ամուսնու եւ դստեր հետ
«Այդպես էլ ուզում էի»
Առաջին հայացքից մեր դստերը բոլորն ամուսնուս են նմանեցնում, ինչի համար ես շատ-շատ ուրախ եմ, որովհետեւ հենց այդպես էլ ուզում էի: Ինձ էլ որոշ նմանություններ ունի՝ հայացքը եւ այլն: Նա վայրկյան առ վայրկյան փոխվում է, չգիտեմ՝ մեկ ամիս հետո ում ավելի շատ նման կլինի:
«Ջերմ պահեր ենք ապրում»
Ալիսան շատ նուրբ, խելոք բալիկ է, անհանգստություն չի պատճառել ծնված օրվանից: Նրա հետ անցկացրած ամեն վայրկյանը այնքան լի է երջանկությամբ, այնքան ջերմ պահեր ենք ապրում միասին, որ շնորհակալ ենք Աստծուն այս պարգեւի համար:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սուսաննայի անձնական արխիվից եւ Ռոբերտ Քոլոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: