×


Սուսաննա Պետրոսյան.«Նա սիրում է, երբ ժպտում եմ»

Սիրո տոնին ընդառաջ BRAVO.am-ի սիրային հարցերին պատասխանել է երգչուհի Սուսաննա Պետրոսյանը: «Հայսուպերսթար 1» երաժշտական նախագծի հաղթողը հիշել է իր եւ սիրելիի` Գեորգի անմոռանալի հանդիպումն ու խոսել աշխարհի ամենագեղեցիկ զգացմունքի մասին:

Սուսաննա Պետրոսյանն` ընտրյալի հետ


Սերը հոգեվիճակ է, զգացմունք, որն ամբողջովին փոխում է կյանքի ընթացքը:

Սիրել նշանակում է անմնացորդ նվիրվել մեկին, ում վստահում ես:

Երբ սիրում ես կյանքն ավելի գունեղ է դառնում:

Իսկական սերն  անավարտ է:

Մեր առաջին հանդիպումն  անմոռանալի էր, անսպասելի, բայց համոզված եմ` պատահական չէր:

Հանուն սիրո պատրաստ եմ շուրջս ստեղծել միայն գեղեցիկը, անգամ այն, ինչ թվում է անհնարին:

Սեր խոստովանելու լավագույն տարբերակը սիրահարված աչքերն են, որոնք միշտ փայլում են:

Սիրո տոները նշելու լավագույն վայրը  սիրելիի կողքին է, իսկ թե որտեղ, այդքան էլ էական չէ:

Սուսաննա Պետրոսյանն` ընտրյալի հետ


Սիրած էակին դիմելու բառերը  խիստ անձնական են:

Սիրած էակի կողքին արթնանալը երեւի թե շատ հաճելի է:

Նա սիրում է, երբ ես ժպտում եմ իր կողքին:

Սիրահարները նման են ամենաերջանիկ էակներին:

Սերն ուժեղացնում է կյանքի դժվարությունները հաղթահարելու ունակությունը:

Կյանքն առանց սիրո
  նման է գեղեցիկ ծաղկի, որը բուրմունք չունի:

Չսիրող մարդը
կյանքն ապրում եւ ընկալում է այլ կերպ՝ առանց երանգների:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարաները տրամադրել է Սուսաննա Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW