×


Սուսաննա Պետրոսյան.“Անձնական կյանքն ինձ համար ամենակարեւորն է, բայց…”

Սուսաննա Պետրոսյանն օրերս հարազատներին եւ մտերիմ ընկերներին հյուրընկալել էր հայրական տանը` մասնակցելու իր 25-ամյակի խնջույքին: Առաջին “Հայսուպերսթար”-ն ինքն էր պատրաստել բոլոր ուտեստները` հաշվի առնելով հյուրերի նախասիրությունները:):

Սուսաննա Պետրոսյանը


“Նախորդ տարի, երբ ինձ համար կարեւոր մարդիկ մոռացել էին տարեդարձիս մասին, մի քիչ տխրել էի, իսկ այս անգամ շատ ուրախ օր անցկացրի”,-ասել է երգչուհին եւ հավելել, որ շնորհավորանքներ ու մաղթանքներ լսել է ոչ միայն մտերիմներից, այլեւ երկրպագուներից.“Նրանցից մեկը գրել էր, թե արդեն 8 տարի հունիսի 6-ն իր համար կարեւոր օր է դարձել… Թանկ խոսքեր, որ նվերից առավել են: Չեմ սիրում, երբ հարցնում են, թե ինչ կուզեի ստանալ. անակնկալներ եմ սիրում: Հաճախ նաեւ զգում եմ` ով է սրտանց նվիրում, ով` ոչ”:

Սուսաննա Պետրոսյանը նշել է ծննդյան տարեդարձը


Սուսաննան տխրում է մեկ տարով էլ մեծանալու համար.“Շատ բաներ կան, որ դեռ չեմ հասցրել անել, բայց Աստծուն միշտ խնդրում եմ ինձ տալ այն ամենն, ինչն ինձ իրոք հարկավոր է: Հիմա ավելի հաճախ են հնչում ամուսնանալու, ընտանիք կազմելու մաղթանքները: Իհարկե, անձնական կյանքն ինձ համար ամենակարեւորն է, բայց այդ մասին հաճախակի հիշեցումներն արդեն նյարդայնացնում են: Ընտանիք կազմելը ստիպողաբար չի լինում:)”:

Երգչուհին սիրում է փչել տորթի մոմերն ու երազանք մտապահել.“Մեկն ունեմ, որն ընդհանրացնում է մի քանիսը, բայց, բնականաբար, չեմ բարձրաձայնի, որ կատարվի:): Ինձ համար կապ չունի` որտեղ եմ նշում, ամենակարեւորն իմ սիրելի ու հարազատ մարդիկ կողքիս լինեն”:

Սուսաննա Պետրոսյանը դարձել է 25 տարեկան


Սուսաննան ինչպես իրեն, այնպես էլ բոլորին մաղթում է ներդաշնակության զգացողություն.“Նյարդային հոգեվիճակից առաջ են գալիս շատ հիվանդություններ: Բոլորին մաղթում եմ առողջություն”:

BRAVO.am
Լուսանկարները` Սուսաննա Պետրոսյանի անձնական արխիվից եւ Գուրգեն Ջանիբեկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW