“Նոր ալիք 2012” երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանն արդեն Երեւանում է: Երգիչն երեկ է վերադարձել` լավ տպավորություններով ու բարձր տրամադրությամբ: Ծովափնյա Յուրմալայում անցկացրած օրերի մասին Սուրենը պատմել է BRAVO.am-ին` օդանավից իջնելուց քիչ անց:):
Սուրեն Առուստամյանը
“Ամեն ինչ հիանալի էր` սկսած փորձերից, վերջացրած մրցութային համերգենրով: Այդ 16 օրվա ընթացքում ամեն ինչ շատ լավ անցավ, նոր ծանոթություններ հաստատեցի, ինքս ինձ ավելի լավ ճանաչեցի ու բացահայտեցի: Թե ինչպես կօգտագործվեն այդ ծանոթությունները, ցույց կտա ժամանակը: Հիմա դեռ ծրագրեր չեմ կազմում: Այս ամենը մեծ փորձ էր ինձ համար”,- BRAVO.am-ին ասել է Սուրեն Առուստամյանը:
Երգիչը նշել է, որ “մրցութային անցուդարձն ու այն, ինչ կատարվել է Յուրմալայի բեմում, իրեն դուր է եկել”: Անդրադառնալով մրցութային երկրորդ օրն իր կատարելիք` նախապես ընտրված երգը փոխելուն` Սուրենն այս պատասխանն է տվել. “Մենք մի քանի երգ ընտրեցինք, առաջարկեցինք, ժյուրին էլ ընտրեց “Իմ սերը քեզ”-ը, ինչի համար շատ ուրախ եմ: Այն ինձ շատ դուր եկավ”:
Մարիա Յարեմչուկը
Խոսելով “Նոր ալիք”-ի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինի մասին` երգիչն ասել է հետեւյալը. “Փորձերի 10 օրն ասես վարպետության դասեր լինեին, շատ բան տվեցին ինձ: Ճիշտ է, Ռեւզինը կարող էր մի քիչ չոր խոսել, բայց` տեղին”:
BRAVO.am-ի հարցին, թե ինչու պատվիրակության անդամներից երկու օր ուշ վերադարձավ Երեւան եւ ինչ հարաբերությունների մեջ է Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկովի հետ, Սուրենը պատասխանել է. “Ես ուղղակի մի երկու օր ավել մնացի: Իմ եւ Ուկրաինայի ներկայացուցչի միջեւ շատ ընկերական, մտերիմ հարաբերություններ են:)”:
Սուրեն Առուստամյանը, Մարիա Յարեմչուկը եւ մրցույթի մյուս մասնակիցները
Ի դեպ, սիրավեպին վերաբերող հարցին ուկրաինական “Կոմսոմոլսկայա պրավդա”-ին տված հարցազրույցում պատասխանել է նաեւ Մարիա Յարեմչուկը.“Սուրենը համակրելի երիտասարդ է, մեր շփումը հաճելի է, բայց ես Յուրմալա եմ եկել երգելու, դրա համար սիրավեպ չունեմ, բայց Սուրենի հետ լավ շփվում ենք: Ամուսնանալ էլ չեմ պատրասվում, դեռ 19-ը տարեկան եմ”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սուրեն Առուստամյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: