×


Սուրեն Թադեւոսյանը Երեւանում ներկայացրել է “12.12.12”-ը

Օլիմպոսի 12 աստվածները, Հերակլեսի 12 սխրանքները, Քրիստոսի 12 առաքյաները, ժամացույցի 12 նիշերը,  Իսրայելի 12 որդիները, մարդու ուղեղը, որն ունի նյարդային 12 կծիկ. շարքը կարելի է շարունակել: Պատահակա՞ն են այս համընկնումները: 12-ի խորհուրդն իր համար բացահայտել է Սուրեն Թադեւոսյանը` այն ամփոփելով “12-ի եղբայրությունը” կամ “12.12.12” գրքում, որի երեւանյան շնորհանդեսը երեկ էր` “Բյուրոկրատ” գրախանութում:

Երեւանում կայացել է Սուրեն Թադեւոսյանի առաջին գրքի շնորհանդեսը


“Ինձ պետք եղավ 12 տարի ապրել օտարության մեջ, որ հասնեմ այս եզրահանգմանը: Եվ գիրքը գրվեց 12 ամսում:  Իմ կյանքի ճանապարհին շատ է հանդիպել 12 թիվը”. գրված է գրքի նախաբանում: Հեղինակը հույս ունի, որ “12.12.12”-ը “կստիպի մարդկանց եւս մեկ անգամ մտածել համամարդկային արժեքների մաին՝ անկախ սեռից, ազգությունից, տարիքից եւ կրոնական պատկանելությունից”:  

Սերժոն, Ռոլանդ Պողոսյանը, Սուրեն Թադեւոսյանը եւ Նարեկ Բավեյանը


“Որպես 100 տոկոսանոց հայ, ես համարում եմ, որ այս գիրքն առաջինը պետք է տպվեր իմ հայրենիքում՝ հայերեն լեզվով: Գիրքը գրվել է ռուսերն, հետո թարգմանվել իսպաներեն, որը տպագրելու իրավունքն իմը չէ, այդ պատճառով հայերեն եւ ռուսերն տարբերակի տպագրումը մի փոքր ուշացավ”,- BRAVO.am-ին ասել է հեղինակը` հավելելով հետեւյալը. “Ավարտին ընթերցողը մտածելու առիթ կունենա: Գրքի իսպաներեն տարբերակը լույս կտեսնի 12/12/12-ին՝ Իսպանիայում”:

Ի դեպ, յուրքանաչյուր գրքում կա մի ծրար, որի վրա գրված է՝ “Ծրարը բացել միայն գիրքն ընթերցելուց հետ”: Հեղինակը խորհուրդ է տալիս ընթերցողին հետեւել այս գրությանը. “Այլապես ինչ-որ բան կկորցնեք”:

Սուրեն Թադեւոսյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը


“12-ի եղբայրությունը” կամ “12.12.12”-ը տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, գիրքը խմբագրել է Գահար Մեժլումյանը, հայերն տարբերակը թարգմանել է Գայանե Առուստամյանը, իսկ նկարիչը Մարկ Միրզոյանն է:

Այժմ Միացյալ Նահանգներում բնակվող Սուրենը մեզ հետ զրույցում նշել է, որ հնարավոր առիթը բաց չի թողնում լինել Հայաստանում, հիմա էլ սկսել է աշխատել մեկ այլ գրքի վրա:

Սուրեն Թադեւոսյանը մակագրել է իր "12.12.12" գրքի առաջին օրինակները


BRAVO.am-ը շնորհավորում է Սուրեն Թադեւոսյանին առաջին գրքի լույսընծայման առիթով :):

Տեքստը՝ Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարնրեը՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW