×


Սուրեն Փահլեւանյանի անակնկալը Յանա Դանիելյանի 27-ամյակին :)

Յանա Դանիելյանն այսօր դարձել է 27 տարեկան: Հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ արդեն երկու տարի է` նախընտրում է ծննդյան տարեդարձը մեծ տոնի չվերածել` նշելով հարազատների եւ ընկերների նեղ միջավայրում:

Յանա Դանիելյանը


Հոբելյարին առաջինը շնորհավորել է սիրելի ամուսինը.«Ուղիղ կեսգիշերին Սուրենը տուն եկավ ծաղիկներով, խմիչքով եւ սկեսուրիս թխած տորթով: Դրանից հետո սկսվեց շնորհավորանքների տարափը: Մինչ այս պահը գրեթե բոլոր հարազատներս ու ընկերներս շնորհավորել են»:

Զույգի դուստրն` Ադելը, առավոտյան վերցնելով հայրիկի նվիրած ծաղիկներից մեկը, արթնացրել է մայրիկին, համբուրել ու շնորհավորել: Յանայից տեղեկացանք, որ տորթի մոմերը փչելիս երազանք չի պահում.«Իմ դեպքում միայն նպատակներ են, որոնք փուլ առ փուլ իրականացնում եմ»:

Յանա Դանիելյանը դարձել է 27 տարեկան


Յանան տեղեկացրել է, որ պատրաստվում է ամուսնու եւ դստեր հետ մեկնել հանգստի. «Արձակուրդները կանցկացնենք Բաթումի մեր տանը: Մեր շնիկին էլ ենք տանելու: Մոտ 20 օր ծովը վայելելուց հետո կվերադառնանք աշխատանքի: Կարծում եմ` կատարյալ հանգիստ կլինի»:

Տեքստը՝ Մերի Պողոսյնաի /BRAVO.am/
Լուսանկարները` Յանա Դանիելյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW