×


Սուրեն Փահլեւանյան.«Նման կերպարը չի կարող դրական ընկալվել»

Տեւական դադարից հետո Սուրեն Փահլեւանյանը կրկին նկարահանման հրապարակում է: Նա խաղում է «ATV»-ի «Աբելի քույրը» սերիալում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը խոսել է իր մարմնավորած նոր կերպարի մասին եւ ոչ միայն:

Սուրեն Փահլեւանյանը` դստեր հետ


«Աբելի Քույրը» հեռուստանովելն արդեն մի քանի ամիս է՝ ինչ եթերում է: Սուրենը վերջերս է պրոդյուսեր Ելենա Արշակյանի հրավերով համալրել սերիալի դերասանական կազմը.«Գլխավոր դերակատար չեմ ու այս պահին հստակ չեմ կարող ասել՝ շարունակական կլինի կերպարս, թե՝ ոչ»,-նշել է նա:

Սուրենի խոսքով` առաջին անգամ է կերտում բացասական հատկանիշներով օժտված կերպար.«Թեեւ Էդոն շատ բացասական կերպար չէ, բայց դրական էլ չէ: Նա ներկայացնում է այլ կյանք, ապրում է ուրիշ օրենքներով, շփվում գողական աշխարհի հեղինակությունների հետ: Բնական է` նման կերպարը չի կարող դրական ընկալվել հեռուստադիտողի կողմից»:

Յանա Դանիելյանը` դստեր հետ


Աշխատանքային խիտ գրաֆիկը Սուրենին չի խանգարում ժամանակ տրամադրել նաեւ սիրելի կնոջն ու դստերը.«Թեեւ նկարահանումներին զուգահեռ այլ գործով էլ եմ զբաղվում, բայց հասցնում եմ նաեւ ընտանիքիս ժամանակ հատկացնել»:

Մեր հարցին՝ արդյոք փոքրիկ Ադելը հետեւում է իր մասնակցությամբ նախագծերին, դերասանը պատասխանել է, որ դուստրը չի սիրում նման սերիալներ դիտել.«Մենք նրան պետք է համոզենք, որ իմ եւ Յանայի մասնակցությամբ այս կամ այն հաղորդումը դիտի:)»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Սուրեն Փահլեւանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW