×


Սոֆին, Հայկոն, Անահիտը, Անդրեն, Աննան եւ ուրիշներ` Նազենի Հովհաննիսյանի 31-ամյակին :)

Նազենի Հովհաննիսյանն, ինչպես արդեն պատմել ենք,  երեկ` հուլիսի 18-ին, դարձել է 31 տարեկան: Դերասանուհի-հաղորդավարուհին ծննդյան տարեդարձն իր մտերիմների հետ նշել է երեւանյան "Yans" ակումբում:

Անդրեն, Նազենի Հովհաննիսյանը, Աննա Գրիգորյանը եւ Սոֆի Մխեյանը


Հոբելյարի հյուրերն են եղել Սոֆի Մխեյանը, Անդրեն, Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Վահագն Գրիգորյանն ու Իռեն Ուլիխանովան, Արսեն Սաֆարյանը, Նաիրա Գյուրջինյանը, Կարեն Քոչարյանը, Նիկ Էգիբյանը, Աննա Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը եւ ուրիշներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Անդրեն եւ Նազենի Հովհաննիսյանը


Երեկոյի ամբողջ ընթացքում սրահում տիրել է բարձր տրամադրություն։ Խնջույքի մասնակիցները կենդանի հնչողությամբ համաշխարհային հիթերի ներքո պարել ու զվարճացել են, ինչպես նաեւ հենց բեմից շնորհավորել Նազենի Հովհաննիսյանին:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Կարելի է ասել, որ Նազենին ստացել է ամենացանկալի նվերը 31-ամյակի կապակցությամբ. իր ծննդյան տոնին ներկա բոլոր հյուրերը ուրախացել են մեկ մարդու պես:):

Սոֆի Մխեյանը եւ Աննա Գրիգորյանը


BRAVO.am-ը շնորհավորում է Նազենի Հովհաննիսյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW