×


Սոֆին, Սոնան, Անդրեն, Վարդանը, Մհերը եւ այլք` “Արտակարգ” համերգին :)

Սեպտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բակում տոնական համերգ է տեղի ունեցել` նվիրված Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվան:

Սոֆի Մխեյանը


“Արտակարգ” համերգին ելույթ են ունեցել Սոֆի Մխեյանը, Ֆորշը, Սոնա Շահգելդյանը, Մհերը եւ փոքրիկ Դիանան, Անդրեն, Ռուզան Ավետիքյանը, Վարդան Բադալյանը, Անգելինա Գասպարյանը, Սիլվա Հակոբյանը, ջութակահար Վարազդատ Խաչումյանը, Լեյլա Սարիբեկյանը եւ այլք:

Անդրեն ԱԻՆ աշխատակիցների հետ


Արսեն Գրիգորյանն ու Անի Դաշյանը միջոցառումը վարել են` գտնվելով օդում` վերամբարձ կռունկների վրա:): Նրանք պատմել են նախարարության ձեռքբերումների ու աշխատակիցների հաջողությունների մասին եւ հիշել փրկարարներին նվիրված երգերը, որոնց մի մասը հնչել են երգիչների շուրթերից: Հանդիսավարները եղել են Հայաստանի փրկարար ծառայության աշխատակցի համազգեստով:

Անդրեն


Տոնական համերգին, որի բեմադրող ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն է, ելույթ են ունեցել նաեւ ԱԻՆ համակարգում հաշմանդամություն ունեցող աշխատակիցները եւ արժանացել ներկաների ծափողջույններին: Անդրեն փրկարարներին նվիրված համերգին բեմ է իջել օդից, իսկ Մհերն ու Դիանան նախընտրել էին մոտոցիկլետը:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW