×


Սոֆի Մխեյանի ընտանիքը հարսանեկան պատրաստությունների մեջ է :)

Սոֆի Մխեյանն ապրիլի 8-ը սկսել է երազանք պահելով:). երգչուհու ծնողները հենց կեսգիշերին դստերը շնորհավորել են հատուկ ընտրված տորթով: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ծննդյան տարեդարձի առթիվ մեծ խնջույք չի կազմակերպել,  սակայն ընկերներն ու հարազատներն իրեն իսկական տոն են պարգեւել:

Սոֆի Մխեյանը


Հոբելյարը տեղեկացրել է, որ այս օրերին իր ընտանիքը նախապատրաստվում է եղբոր հարսանիքին.“Այդ իսկ պատճառով ծնունդովս զբաղվելու ժամանակ չունեի: Չնայած` ընկերներիս չի հետաքրքրում, թե ես ինչ եմ անում, ինչով եմ զբաղված: Նրանք ինձ ժամադրել էին:)”: 

Սոֆիի խոսքով` երեկ իր բարձր տրամադրության գրավականն էին այն վառ գույները, որոնք օգտագործել էր հագուստում, եւ, իհարկե, բազմաթիվ շնորհավորանքներն ու անակնկալները, որոնք մատուցել են մտերիմներն ու երկրպագուները.“Ինքնատիպ նվերներն ամեն տարի գերակշռում են: Ստացել եմ իմ պատկերով տիկնիկ, դիմանկար, աշխատասերի դիպլոմ եւ մեդալ, բայց ինձ համար ամենակարեւորը ջերմ ու անկեղծ բարեմաղթանքներն են”:

Սոֆի Մխեյանը` եղբոր` Գոռի հետ


Երգչուհին չի խուսափում բարձրաձայնել իր տարիքը. մեզ հետ զրույցում նա 30-ը բնորոշել է որպես բավական կլորիկ թիվ:).“Այս թեման գրեթե չեմ շոշափում, որովհետեւ շրջապատում ոչ ոք չի հավատում, որ լրացել է 30-ամյակս: Համենայն դեպս, շատ կենսուրախ եմ ու ինձ շատ ավելի փոքր եմ զգում”:

BRAVO.am-ը շնորհավորում է Սոֆի Մխեյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով անձնական եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` VP Photography-ի, Սոֆի Մխեյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW