“Հայաստանի ձայն”-ի առաջին եթերաշրջանից հայտնի դարձած ռուսաստանաբնակ Մարտ Բաբայանի անվան շուրջ սկանդալ է հասունացել: Պարզվում է` նախքան նախագծին մասնակցելը նա Մոսկվայում նկարահանվել է ռուսական “Արի ամուսնանանք” ծրագրում` 3 “հարսնացուից” ընտրելով այն աղջկան, որն իր խոսքում նշում է, թե Բաքվից է:
Մարտ Բաբայանը
BRAVO-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը պարզաբանել է, թե ինչու է Մարտը մասնակցել այդ ծրագրին եւ ով է այն աղջիկը, որին ընտրել է.“Այդ ժամանակ նա աշխատում էր մեկ այլ պրոդյուսերի հետ, որի որոշմամբ էլ մասնակցել է հեռուստահաղորդմանը: Դա PR քայլ էր, որը Ռուսաստանում հաճախ են օգտագործում: Ես, որպես պրոդյուսեր, իհարկե, այդ քայլին դեմ եմ, բայց կատաստրոֆիկ ոչինչ չկա, ընդամենը շոու է”:
Սոֆյայի խոսքով` Մարտ Բաբայանը հայրենասեր է եւ իր արարքներում թույլ չի տա մի քայլ, որը կարող է հայ ժողովրդին վնասել.“Մի քանի լրագրող ապատեղեկատվություն է տարածել, թե Մարտը ծրագրի ժամանակ որպես իր ապագա կին ընտրել է ադրբեջանցի աղջկա: Նախ` ոչ բոլոր զույգերն են հաղորդման ավարտից հետո ամուսնանում, հետո էլ այդ աղջիկն ադրբեջանցի չէ. հայկական արմատներ ունի, եւ մինչեւ պատերազմը նրա ընտանիքը բնակվել է Բաքվում”:
Սոֆյա Գուլյանը եւ Մարտ Բաբայանը
Սոֆյա Գուլյանը նաեւ հավաստիացրել է, որ Մարտի սիրտն այժմ ազատ է.“Մոսկվայում ստիպված ես շփվել տարբեր ազգերի մարդկանց հետ, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների հետ կապված Մարտը միանշանակ կիսում է Հայաստանի քաղաքականությունն ու հայերի վերաբերմունքը”:
BRAVO.am
Լուսանկարները` Մարտ Բաբայանի եւ Սոֆյա Գուլյանի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: