“X Factor 1” հեռուստանախագծից հայտնի Սրբուհի Սարգսյանը, որի կյանքի հետաքրքիր մանրամասները BRAVO.am-ը պատմել է վերջերս, երեկ` ապրիլի 3-ին, Երեւանի ակումբներից մեկում նշել է 21-ամյակը ընկերուհիների շրջապատում, որոնց հետ մտերիմ է բակից, դպրոցից ու կոնսերվատորիայից:
Սրբուհի Սարգսյանի ծննդյան տարեդարձին
Dj Smoke-ի հնչեցրած երաժշտության ներքո աղջկական երեկույթն անցել է պարային մթնոլորտում.“Քանի որ տղա ընկերներս շատ են, իսկ ես մեծ խնջույք չէի պլանավորել, այս անգամ որոշեցի միայն ընկերուհիներիս հրավիրել ու նեղ միջավայրում նշել: Կողքիս էին այն մարդիկ, որոնց հետ մեծացել եմ ու շատ մտերիմ եմ: Այնքան ուրախ մթնոլորտ էր, որ անընդհատ պարել ենք ու մյուս ներկաներին էլ ոգեւորել մեր ուրախ տրամադրությամբ: Իմ ընկերուհիները միմյանց նման են՝ շատ անկեղծ են ու խենթություններ սիրող:)”:
Հոբելյարի ընկերուհիները նրան նվիրել են պայուսակներ ու դրամապանակներ՝ իմանալով, որ նա այդ իրերի հանդեպ թուլություն ունի.“Նվեր եմ ստացել հետաքրքիր ու անհրաժեշտ իրեր: Անսպասելի էր արտերկրում գտնվող իմ կնքահոր անակնկալը, երբ եկա տուն ու տեսա նրա ուղարկած ծաղիկները”, - պատմել է փոփ, սոուլ, ջազ ոճերում հանդես եկող երգչուհին` ավելացնելով, որ նախկինում ուրախությամբ չի տոնել տարեդարձը.“Տարիներ առաջ մեծանալու պատճառով ծննդյանս օրը տխրում էի, բայց հիմա հասկացել եմ, որ պետք է այդ օրն ուրախ նշել ու դրականորեն նայել կյանքին, միեւնույն է` մեծանում ենք”:
Սրբուհի Սարգսյանն ընկերուհիների հետ նշել է 21-ամյակը
Նախորդ տարի 20-ամյակին նա իր տարեդարձն անցկացրել է երգելով, ուստի այս անգամ որոշել էր այլ կերպ նշել.“Ընկերուհիներիս հետ կարողացա լիովին լիցքաթափվել ու մոռանալ աշխատանքի մասին: Կցանկանայի հաջորդ տարի այնքան մեծ հավաքույթ կազմակերպել, որ իմ սիրելի բոլոր մարդիկ ներկա լինեն, իսկ նրանց թիվն ահռելի շատ է”:
“Allusion” բենդի վոկալիստը տորթը պատվիրել էր իր եւ բենդի անուններով՝ կարեւորելով նաեւ խմբի դերն իր կյանքում.“Երաժիշտներն ինձ համար հարազատ մարդիկ են, նրանց հետ այսօր կնշենք արդեն ուրիշ տորթի առկայությամբ”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: