Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի հարաբերությունները գործնականից գեղեցիկ կերպով վերածվեցին անձնականի, հաղորդավարն Առաջին ալիքի ուղիղ եթերում ամուսնության առաջարկ արեց սիրելիին, եւ ահա այսօր` հոկտեմբերի 3-ին, զույգն Աստծո խորանի առջեւ իրար հավերժ սիրելու խոստում է տվել:):
Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանն ամուսնացել են
Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանն ամուսնացել են
Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, պսակադրությունը ժամեր առաջ տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Արարողությանը ներկա են զույգի հարազատները, մտերիմներն ու գործընկերները, որոնց` սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարները ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Հարսանիքի մանրամասներն ու ֆոտոշարքը` շուտով:):
Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանն ամուսնացել են
Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանն ամուսնացել են
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):
BRAVO.am
Լուսանկարները` SlideArt Wedding-ի եւ Էրիկ Անթառանյանի, Արթուր Մանուկյանի, Առաջին ալիքի "ֆեյսբուքյան" էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: