×


Վահե Հարությունյան.“Կարծում էի` կինս կխանդի…”

“Պապա”. այսպես է կոչվում Վահե Հարությունյանի նոր երգը, որի ձայնագրման աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչեւ տարեվերջ: Հեղինակ-կատարողը BRAVO.am-ին հայտնել է, որ ստեղծագործությունը գրել է այն ժամանակ, երբ դեռ նոր էր ամուսնացել.“Արդեն հասկանում էի, թե ինչ է հայր լինելը, հոգեպես պատրաստ էի դրան: Բացի այդ, շատ կապված եմ հորս հետ, որի 50-ամյակը լրանում է այս տարի, եւ երգը նվիրելու եմ նրան”:

Վահե Հարությունյանը` դստեր` Նատալիի հետ


Երգիչը երաժշտասերներին ծանոթ է Սյուզիի եւ Ֆորշի հետ “Sin Ti” եւ “Հավատա” զուգերգերով: “Պապա”-ն առաջին գործն է, որը Վահեն կներկայացնի որպես մեներգիչ եւ կազդարարի իր անհատական կարիերայի սկիզբը.“Դուետներով հանդես գալս հատուկ մտածված չի եղել, պարզապես երգերն են պահանջել երկու հոգու կատարում”:

Նա BRAVO.am-ին պատմել է, թե ինչով էր պայմանավորված երաժշտական դադարը.“Այս ընթացքում ընտանիք կազմեցի եւ, ըստ էության, չէի կարողանում անձնական կյանքս համատեղել ստեղծագործականի հետ: Ունեմ սիրող կին, հրաշք աղջիկ: Սիրելիիս խնդրանքով ու պահանջով եմ վերսկսել ստեղծագործական գործունեությունս”:

Վահե Հարությունյանի ընտանիքը


Տղամարդու հաջողության գրավականներից է ուժեղ եւ խելացի կին ունենալը. Վահեի դեպքում, ինչպես ինքն է նշել, իսկապես այդպես է:).“Չէի պատկերացնում, որ նա կարող է այդքան օգնել իմ գործում: Միշտ մտածում էի, թե կխանդի…”:

Ի դեպ, երգիչը վերջերս մկրտել է դստերը: Նատալին, սակայն, հայրիկին անակնկալ է մատուցել մեկ այլ արարողության ժամանակ:).“Ատամհատիկի օրը նա առաջին անգամ խոսեց` արտաբերելով Վահե անունը”:

Վահե Հարությունյանի ընտանիքը


Մասնագիտությամբ կինոռեժիսոր Վահե Հարությունյանն այժմ զբաղված է ինչպես իր երգի ձայնագրման աշխատանքներով, այնպես էլ այլ երգիչ-երգչուհիների համար տեսահոլովակներ նկարահանելով.“Այսուհետ, իհարկե, շատ բան կփոխվի իմ աշխատանքում: Երգեր կգրեմ ինձ համար, կկատարեմ դրանք, կլինեմ նաեւ տեսահոլովակներիս ռեժիսորը”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վահե Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW