26 տարի առաջ Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում ծնված Վարդանուշ Մարտիրոսյանի հայ հայրը եւ ուկրաինացի մայրը չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց գեղեցիկ աղջիկը կտարվի ձողով պարով եւ մեկ օր կդառնա “Pole Dancing”-ի աշխարհի առաջնության չեմպիոնուհի: 21 տարեկանում ակտիվ խառնվածքով Վարդանուշը որոշում է, որ իր պարելու, երգելու եւ դերասանական հմտությունները չպետք է զուր կորչեն ու տեղափոխվում է Կիեւ՝ էստրադային ռեժիսորի մասնագիտություն ստանալու նպատակով:
Մերկապարուհի, երգչուհի Վարդանուշ Մարտիրոսյանը (Varda)
“Սովորելու ընթացքում տարբեր տեղերում պարելով` գումար էի վաստակում եւ քիչ-քիչ իմ երազանքին մոտենում”,-ասում է Varda բեմական անվամբ հանդես եկող Վարդանուշը, որն իր կյանքի պատմությունն է պատմել BRAVO.am-ին:
Սկիզբ
Ամեն ինչ սկսվել է 2003 թվականին Varda-ի` Ուկրաինայի “Pole Dancing”-ի առաջնությունում տարած հաղթանակով: Դրանից հետո նա մասնակցել է նաեւ Մոլդովայում, Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած մրցույթներին. “Պիտերում Ռուսաստանի առաջնությունն էր, որի հաղթողը պետք է մասնակցեր Ամստերդամում կայանալիք աշխարհի առաջնությանը: Քանի որ այդ ժամանակ Ուկրաինայում նման մրցույթներ չէին կազմակերպվում, ես, ներկայանալով որպես ռուսաստանցի, մասնակցեցի ռուսաստանյան մրցույթին եւ հաղթեցի: Իմ հաղթանակը ժյուրիի կողմից միանշանակ չընդունվեց, քանի որ փոքր-ինչ զայրացան` տեղեկանալով` հայկական արմատներով ուկրաինացի եմ, սակայն հաղթանակն արդեն իմն էր:)”:
Varda-ն եւ Սերգեյ Զվերեւը
Այպիսով, կատարվեց Varda-ի երազանքը. նա մասնակցեց Ամստերդամում տեղի ունեցած մրցույթին եւ դարձավ “Pole Dancing”-ի 2008 թվականի աշխարհի չեմպիոնուհի:
Ներկա
“Ունեմ առաջարկներ Իտալիայից, սակայն արդեն ցանկանում եմ ինձ որպես երգչուհի փորձել: Իհարկե, կշարունակեմ պարել, բայց համատեղելով երգչուհու կարիերայի հետ: Հիմա պատրաստվում ենք համերգային շրջագայության, որն իրենից կներկայացնի վոկալային ժամանակակից ծրագիր` պարային հատվածներով: Շրջագայության կմեկնեմ Ուկրաինայում ճանաչված եւ սիրված երգիչ Վիտալի Կոզլովսկու հետ”,- տեղեկացրել է Վարդանուշը:
"Կշարունակեմ պարել` համատեղելով երգչուհու կարիերայի հետ".Վարդանուշ Մարտիրոսյան
Varda-ն նաեւ հետեւյալն է հավելել. “Շոուի ընթացքում ինչպես առանձին, այնպես էլ դուետներով հանդես կգանք: Տուրնեն կներառի Ուկրաինայի 15 քաղաք, Հայաստանը եւ Գերմանիան: Հիմա Հայաստանի հետ բանակցությունների մեջ ենք, հարթակն ենք ընտրում եւ երեւի թե 3 համերգ կունենանք: Եթե հայերին դուր գա մեր ծրագիրը, ոճը, բնականաբար, մեծ հաճույքով նորից կայցելենք”:
Վարդանուշը զբաղված է իր նոր երգի ձայնագրություններով, որը նույնպես կթողարկվի նաեւ հայերեն տարբերակով. “12 երգ կա ձայնագրված, սակայն շատերը հիմա ինձ մանկական են թվում, այսինքն` այն երգերը, որոնք ինձ ճիշտ նկարագրում են եւ համապատասխան են ներքին վիճակիս, թվով 9-ն են: Արդեն 3 տեսահոլովակ ունեմ, նկարահանվում է 4-րդը”:
Varda-ն եւ Վիտալի Կոզլովսկին
Անձնական կյանք
BRAVO.am-ը սեքսուալ Varda-ից հետաքրքրվել է` արդյո՞ք աղջկա սիրտն ազատ է, թե՞ Վիտալիի հետ էրոտիկ տեսահոլովակը ոչ միայն դերասանական խաղի, այլ նաեւ զգացմունքների արդյունք է. “Երկուսիս ծանոթությունը շատ ծիծաղելի եւ պատահական է ստացվել՝ իրար են բախվել մեր ավտոմեքենաները: Երբեմն կատակում եմ` հատուկ եմ արել:): Մտածում էի` կզայրանա, բայց արի ու տես, որ մեր “բախումը” ճակատագրական եղավ: Սկսեցինք շփվել եւ շատ նմանություններ գտանք. պարզվեց, որ վոկալի նույն դասախոսի մոտ ենք պարապում, անուններս նույն տառով է սկսվում, կարելի է ասել` նույն օրն ենք ծնվել, ցուլի տարում, համաստեղությամբ էլ ձուկ ենք: Միասին շատ ժամանակ ենք անցկացնում: Դժվար է չգայթակղվել, նա Ուկրաինայում թիվ 1 երգիչն է համարվում: Շատերը նախանձում են մեր մտերմությանը, դեռեւս փորձում ենք սահմանները չանցնել, բայց տեսնենք…Ի դեպ, ես եւ Վիտալին փորձում ենք հայերեն սովորել:)”:
Վարդանուշ Մարտիրոսյան. “Ես մերկապարուհի եմ. անբարոյական չեմ”
Աստղ են նվիրել
“Արդեն ունեմ հայ երկրպագուներ, որոնցից մեկն ինձ աստղ է նվիրել երկնքում: Հայերը գեղեցիկ նվերներ մատուցելու տաղանդ ունեն: Իմ աստղն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոյի աստղի կողքին է:): Նման նվեր ամեն օր չես ստանա: Այդ տղամարդն ինձ ապահովեց նաեւ հայկական կոնյակով, որը փետրվարի 15-ին վայելեցին “Մի թող ինձ մենակ” տեսահոլովակիս շնորհանդեսի հյուրերը”,-պատմել է Varda-ն:
Վարդանուշ Մարտիրոսյանը (Varda)
“Մի թող ինձ մենակ”-ի մասին
Շատերին կհետաքրքրի, թե ինչու Varda-ն եւ Վիտալին որոշեցին “Не оставляй меня” երգի հայերեն տարբերակն էլ թողարկել. “Երկուսիս ցանկությամբ է եղել: Վիտալին 2004 թվականին հայ երգչուհի Էմմիի հետ է ելույթ ունեցել` “Երեւան-Կիեւ Տրանզիտ” նախագծի շրջանակներում: Նա այնքան ջերմ է վերաբերվում հայերին… Բացի դա, ես հայուհի եմ, Վիտալիի տատիկը հայուհի է եղել: Եվ եւս հետաքրքիր եւ զարմանալի մի փաստ՝ Ուկրաինայում մարդկանց ավելի շատ դուր են գալիս հայերենով երգերը, չնայած` չեն հասկանանում: Հայերենը շատ գեղեցիկ լեզու է, երգերը մեղեդային են ստացվում: Նշեմ` ամենաշատն իմ հայրն է ուրախացել, որին կատակով նախատում եմ, թե հենց ինքն է մեղավոր ակցենտով երգելուս համար, քանի որ հայերեն չի սովորեցրել”:
"Ես ու Վիտալին դեռեւս փորձում ենք սահմանները չանցնել".Varda
Երգը հայերեն թարգմանողի մասին.“Բոլոր հայերից, որոնք երգեր են գրում, ես գտա Մարտիրոսյան ազգանունով աղջկա` Քրիստինային: Նա ավանդապահ ընտանիքից է եւ երկար է մտածել ինձ հետ համագործակցելու նպատակահարմարության շուրջ, քանի որ ես մերկապարուհի եմ: Բայց ինձ հետ շփվելուց հասկացավ, որ դա ընդհանրապես չի նշանակում` անբարոյական եմ: Հասկացավ, որ ես սովորական մարդ եմ, եւ մենք շատ լավ համագործակցում ենք:)”:
Նպատակներ
Varda-ն նպատակ ունի որպես դերասանուհի էլ հանդես գալ. “Բեմի մարդ եմ եւ զարգանալու ցանկություն ունեմ: Լիամետրաժ ֆիլմում նկարահանվելն ինձ համար կարեւոր փուլ կհանդիսանա: Էպիզոդային դերերում հանդես եկել եմ, լուրջ դերեր եմ ուզում. ես կարող եմ դա անել, գիտեմ”:
Զրուցեց Աննա Զիլֆուղարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Varda-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: