×


Վարդան Հովսեփյանի հարսանիքի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

BRAVO.am-ն առաջինն է ներկայացրել Վարդան Հովսեփյանի պսակադրության ֆոտոշարքն ու մանրամասները: Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում միմյանց հավերժ սիրելու խոստում տված զույգն այս պահին հարազատների եւ ընկերների հետ շարունակում է նշել ամուսնությունը երեւանյան ռեստորաններից մեկում: Թե ինչպիսին է մթնոլորտը հարսանյաց սրահում, դիտեք մեր լուսանկարներում:):

Զույգի մուտքը ռեստորան ինքնատիպ է եղել.«Անի Հերունին Կարինային նվիրված համանուն բանաստեղծություն է գրել: Նախապես ձայնագրել էի, եւ այն հնչեց մեր ամուսնական առաջին տանգոյից առաջ»,-պատմել է նորափեսան:

Վարդան Հովսեփյանի հարսանիքին


Վարդանի եւ Կարինայի առաջին պարը Արման Էլբերտի կատարման ներքո բեմադրել էր դերասանուհի Մանո Գրիգորյանը, իսկ հանդիսավարը Սարգիս Գրիգորյանն է.«Նա իմ հյուրերից էր եւ առաջարկեց, որ հենց ինքն էլ վարի իմ հարսանեկան խնջույքը»,-մեզ հետ զրույցում ասել է դերասանը:

Վարդան Հովսեփյանի հարսանիքին


Հարսանիքին ներկա է 160 հոգի, ինչպես Վարդանն է նշել, ամենահարազատ մարդիկ, այդ թվում` Խորեն Լեւոնյանը, Ելենա Արշակյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյանները, Ռուդիկ Մարտիրոսյանը, Ավետիս Խախամյանը եւ Մայա Պողոսյանը, Ռուբեն Շահինյանը, Մակար Գալստյանը, Էմին Թորոսյանը, Արման Էլբերտը, Մերի Քոչարյանը, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, հայտնի բժիշկներ, ֆուտբոլիստներ:

Վարդան Հովսեփյանի հարսանիքին


«Եթե հնարավորություն ունենայի, 1000 հոգանոց հարսանիք կանեի, նույնիսկ անծանոթ լավ մարդկանց կհրավիրեի, որոնք, օրինակ, հանդիպում են փողոցում»,- ասել է Վարդանը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արուսիկ Մարկոսյանի /Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW