×


Վարդան Հովսեփյանի որդու 1-ամյակի լուսանկարները

Վարդան Հովսեփյանի որդին դարձել է 1 տարեկան: Դերասանը BRAVO.am-ին է տրամադրել փոքրիկ Մաքսի առաջին տարեդարձի լուսանկարներն ու պատմել տոնական օրվա մասին:

Մաքսի 1-ին տարեդարձին



Ռեստորանային համալիրներից մեկում կազմակերպված խնջույքին ներկա են եղել զույգի մտերիմներն ու հարազատները: «Շատ ուրախ եւ բարձր տրամադրությամբ ենք նշել Մաքսի ծնունդը: Ուզում էի՝ այդ օրը մի տարի տեւեր»,-ասել է Վարդանը:


Նրա խոսքով՝ տղան իր ծննդով ամբողջովին փոխել է իրենց կյանքը.«Տարեդարձի օրը Մաքսը շատ բարձր տրամադրություն ուներ: Առանձնապես բան չի հասկանում, բայց առհասարակ, նման առիթներին միշտ ուրախ է: Կարեւորը՝ փուչիկներ լինի եւ ուտելու բան:)»:

Մաքսի 1-ին տարեդարձին



Դերասանը նշել է, որ տղային հիմնականում իրեն են նմանեցնում.«Գուցե մամային էլ ասում են, որ իրեն է նման: Շատ խելացի բալիկ է, հասկացող, լրիվ 21-րդ դարի երեխա է, մի քիչ էլ «բաբնիկ» է:)»:


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Վարդան Հովսեփյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport